Monday, April 30, 2007

Լրտեսական կրքեր ՕԵԿ-ի և Բրիտանական դեսպանատան շուրջ

Եվ այսպես: Գոլոս Արմենիին հրապարակել է ՕԵԿ-ի և ՀՀ–ում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Ռիչարդ Հայդի զրույցը «Մարկո Պոլո» ռեստորանում, որտեղ նրանք քննարկում են քաղաքական հնարավոր զարգացումները: Թերթը պնդում է, թե այն, ինչ ասել է և ինչ կեցվածքով հանդես է եկել Արթուր Բաղդասարյանը` ուղղակի դավաճանություն է:

Առայժմ չքննարկենք Արթուր Բաղդասարյանին: Ի վերջո, ցանկացած մարդ կարծիք ունենալու իրավունք ունի: Այլ խնդիր է, որ արդյո՞ք թերթը պետք է հրապարակեր այդ գաղտնալսումը, որն իր իսկ պնդմամբ, անհայտ մարդիկ բերել են խմագրություն:

Մի կողմից, սա մարդու անձնական կյանք ունենալու իրավունքն է և գաղտալսումը, եթե արել են հատուկ ծառայությունները, ապօրինի է ու անթույլատրելի: Միևնույն ժամանակ, կոնկրետ թերթին որևէ մեկը չի կարող մեղադրել ձայնագրության սղագրությունը հրապարակելու համար: Ի վերջո, թերթն էլ իր խիստ բնական բիզնես հետաքրքրությունն ունի:

Comment ենթաբաժնում

  • «Գոլոս Արմենիի» թերթի մյուս հոդվածները նույն թեմայով
  • Հայկական մամուլի արձագանքը
Posted by lragrox at 20:05:00 | Permalink | Comments (3)

Sunday, April 29, 2007

«Մամուլի ազատությունը Հայաստանում սահմանափակված է»

Վիեննայում գործող Մամուլի միջազգային ինստիտուտի զեկույցի համաձայն, չնայած մարդու իրավունքների բնագավառում որոշ բարելավումներին՝ մամուլի ազատությունը մեր երկրում սահմանափակված է, անկախ մամուլը գտնվում է ճնշման ներքո, հեռարձակվող մամուլն իշխանամետ է:

Ըստ Ազատություն ռադիոկայանի, զեկույցում նշվում է, որ անցած տարի «Ա1+» հեռարձակման լիցենզիան վերստին մերժվել է. 2002 թվականին եթերից զրկվելուց հետո այդ հեռուստաընկերությունը 11 անգամ դիմել է լիցենզիա ստանալու համաև և ամեն անգամ մերժում է ստացել:

Տպագիր մամուլը բազմազան է, բայց ունի ֆինանսական խնդիրներ: Զեկույցում հիշատակվում է «Ժամանակ Երևան» պարբերական խմբագիր Արման Բաբաջանյանին զինծառայությունից խուսափելու մեղադրանքով չորս տարվա ազատազրկման դատապարտելու մասին փաստը:  Ներկայացնելով մի շարք ՀԿ-ների կարծիքը, որ ձերբակալությունը քաղաքական դրդապատճառ ունի, զեկույցը բացի փաստի նկարագրություններից և կարծիքները ներկայացնելուց, որևէ գնահատական կամ որակում դրան չի տվել:

Posted by lragrox at 20:03:41 | Permalink | No Comments »

Saturday, April 28, 2007

Լրագրողների վերապատրաստման Poynter Institute

Իմ կարծիքով ԱՄՆ լավագույն լրագրողների վերապատրաստման ինստիտուտներից մեկն է, որն առաջարկում է ամենաբազմազան դասընթացները: Այստեղ կարող եք գրանցվել և բաժանորդագրվել նորություններին, մասնագիտական վերլուծություններին, առաջիկայում կազմակերպվելիք սեմինարներին: Ինչպես ինստիտուտն է իրեն անվանում՝ Փոյնթերը դպրոց է լրագրողների, ապագա լրագրողների և լրագրություն դասավանդողների համար:

Կարծում եմ այստեղ այցելելը օգտակար կլինի նաև նրանց, ովքեր մեկնում են գործուղման ԱՄՆ և կարող են երկարացնել իրենց ժամկետը և հարմարեցնել մասնակցել  սեմինարներից որևէ մեկին: Հատկապես հաջողացրեք գրանցվել և մասնակցեք ձմռանը:


Փոյնթերը գտնվում է Ֆլորիդայում: Այնպես որ, և օվկիանոսը ձմռանը կվայելեք և նայեք կվերա- պատրաստվեք: Անձամբ ես մասնակցելու եմ հունվարին կայանլիք դասընթացին: Ի դեպ, հաշ-վի առեք, որ ինստիտուտի դասընթացները ին-տենսիվ են և առավելագույնը տևում է մեկ շա-բաթ: Սա գրում եմ այն դեպքում, որ հանկարծ միայն Փոյնթերի համար չգաք-հասնեք Միացյալ Նահանգներ: 
 


 

Posted by lragrox at 19:55:49 | Permalink | No Comments »

Friday, April 27, 2007

Movie Review: «Fracture» նոր ֆիլմ Էնտոնի Հոպկինիսի մասնակցությամբ

Քիչ առաջ նայեցի «Fracture» գեղարվեստական ֆիլմը էնթոնի Հոպկինսի և Ռայան Գոսլինգի մասնակցությամբ: Անկեղծ ասած մի քանի ֆիլմերից ընտրեցի սա, որովհետև կինոքննադատները ընդհանուր առմամբ վատ չէին արտահայտվել: Բայց, դե, էդքան էլ լավը չէր:

Հոպկինսը էլի իր հին և արդեն ծամծմած դերում է՝ խելացի, տաղանդավոր մարդասպանի: Եվ էլի «խաղեր» է տալիս քննիչի հետ, որը մարմնավորում է Ռայան Գոսլինգը: Դերասանները մի տեսակ, կարծես հավես չէին խաղում: Երկուսի դեպքում էլ դերը կարծես դեժա վյու լիներ՝  երեք ֆիլմում Հոպկինսը արդեն մարմնավորել է տաղանդավոր մարդասպանին, դոկտոր Լեկտորին: Գոսլինգի համար էլ, սա բավականին հեշտ դեր էր: 

Վերջերս նրա մասնակցությամբ մեկ այլ ֆիլմ էլ էի տեսել, որը նաև Օսկարի էր առաջադրվել՝ «Half Nelson» թմրամոլ ուսուցչի մասին, ավելի լավ էր խաղում, քան այստեղ: Էս ջահելին մի տեսակ ինքնավստահ, կարիերիստ դեր չէր սազում: Նա ֆիլմի սկբզում պետք էր մասնավոր ընկերությունում աշխատանքի անցներ, նույնիսկ իր ապագա շեֆի հետ, շիկահեր բոսսի հետ սեքս է անում, գնում իրենց տուն…Բայց, էդ մեր Հոպկինսը համը հանում է:

Մի խոսքով, եթե այս երկուսի երկրպագուն եք, ապա կարող եք վարձույթից վերցնել և նայել: Բայց ոչ էկրանին: Դուք ի՞նչ եք տեսել վերջերս:

Posted by lragrox at 19:49:03 | Permalink | No Comments »

Thursday, April 26, 2007

Book Review: Ամերիկյան հայտնի լրագրող Անդերսոն Կուպերի նոր գիրքը

Anderson Cooper: Dispatches from the Edge: A memoir of war, disasters, and survival -Ինքս կարդացել եմ գիրքը, շատ հետաքրքիր է, հատկապես, թե ինչպես է սկսել աշխատել որպես հեռուստալրագրող: Առանց որևէ հավատարմագրման, սիրողական տեսախցիկով մեկնել է Աֆրիկա ու այնքան է նկարել ու մոնտաժել, մինչև սկսել են իր ռեպորտաժները գնել: Հատկապես հետաքրքիր է պատմում Իրաքի իր գործուղումների, Կոսովոյի ռմբակոծման և Կատրինա փոթորիկը լուսաբանելու մասին: Ի դեպ, հենց Կատրինան լուսաբանելն է նրան մեծ ճանաչում բերել, երբ Անդերսոնը ուղիղ եթերում սկսել է բղավել ամերիկացի պաշտոնյայի վրա:
Posted by lragrox at 19:46:38 | Permalink | No Comments »

Wednesday, April 25, 2007

Գրառում առաջին. հրավեր «մտքափոխանակության»

Չգիտեմ, որքանով կհաջողեմ այս բլոգում. բայց իմ նպատակն է ստեղծել լրագրողական փոքրիկ վիրտուալ համույթ, որտեղ բոլորը կկարողանան կիսվել իրենց մտահոգություններով…դա լինի «գլոբալ» մասնագիտական հարցեր, կամ թեկուզ ընթացիկ, կապված որոշակի տեխնոլոգիաների, ձևերի կիրառման: Ինձ համար այս բլոգը կարևոր է ոչ այնքան ինքնաարտահայտվելու, որքան մյուսներին լսելու համար: Լրագրությունն այսօր մեր երկրում, մեղմ ասած, իր ոչ այնքան լավ օրերն է ապրում, ուստի խնդիրները շատ են և թեմայի պակաս չի զգացվի: Ի՞նչ ես կարծում, արժի՞…(ես այդպես էլ չկարողացա հիշել, սենց դեպքերում պետք է գրել արժե, թե արժի):  Մի խոսքով, միացեք, գրեք, արտահայտվեք…
Posted by lragrox at 19:37:22 | Permalink | Comments (6)