Նոր նկատեցի "Սկսելա"-ի նոր տեսահոլովակը: Մի հատ արել էին` սկզբում, շատ օրիգինալ էր: Մտածում էի կարգին բան դուրս կգա: Բայց էս անգամ իրենց զրույցներն էլ էին դրել: Մի հատ բարակ ձայնով աղջիկ ասում է, որ քաղաքապետարանը իրենց 6-րդ անգամ մերժել է Ազատության հրապակում անցկացնել "Ռոք հանուն ազատության" միջոցառումը: Ու էլի բարակ ձայնով ասում է` "եկեք, օրիգինալ բաներ առաջարկենք, թող թույլ չտան":
Ախր, մեկը հարցնող լինի, ցավդ տանեմ, քաղաքապետարանը թույլ չի տալիս, որովհետև ձեզ լուրջ չի ընդունում: Բոմժի պես նստած են խոտերի վրա: Տղաների մեծ մասի դեմքի արտահայտությունը հետևյալն էր` "տենաս մեր թաղից, կուրսից ինձ չտեսնեն": Աղջիկներն էլ` ինչ որ սկաուտական կեցվածքով: Մեջտեղում էլ Հրանուշ Խառատյանի միշտ ուսանող ու միշտ ակտիվ որդի Արսենը:
Ամբողջ խնդիրն այն է, որ ոչ ոք ուսանողական շարժումը լուրջ չի ընդունում: Ես երկար էի մտածում`բայց խի: Ինչու վրացիները հաջողեցին, իսկ մենք` ոչ: Կա երկու բացատրություն: Նախ, երբ երկիրը մոտենում է բռնապետությանը, սովորաբար մարգինալացվում են հենց ռիսկային խմբերը: Դա ուսանողությունն է: Այսօր, արդեն ոստիկանության և անվտանգության աշխատակիցներն են պարզ ասում, որ նույնիսկ առանց ստիպելու ուսանողները իրար "ծախում" են: Այսինք, որպես սոցիալական շերտ ամբողջովին ոչնչացված է:
Երկրորդը` 88-ին ուսանողությունը ոտքի կանգնեց, որովհետև կիրթ էր: Շրջագայել էր ԽՍՀՄ-ով մեկ, ստացել էր որակյալ կրթություն: Հիմա, երիտասարդների մեծ մասն արդեն մեծ իրադարձություն է համարում Ծաղկաձոր գնալը: Կրթությունն էլ տեղով անորակ է` փտած դասախոսներով, կրծած լսարաններով և կոռումպացված դեկաններով ինչ կրթություն պետք է ստանան: Միայն Ժուռֆակ-ի դասախոսների ցուցակին ծանոթանում ես, արդեն վատանում ես:
Ու ամենակարևորը` ուսանողը բոլոր երկրներում որոշակի տրանսֆորմացիայի մեջ գտնվող կաստա է, որի նկատմամբ միշտ հարգանք կա: Ցանկացած երկրում, ուր էլ գնաս, ուսանողի համար ինչ-որ զեղչեր, հատուկ մոտեցում կա: Մեզ մոտ, էս հիմար մասնավոր բուհ-երի առատությամբ, արժեզրկվեց հենց ուսանողի կոչումը: Դա այլևս սովորական բան է, որ նույնիսկ Յոնջլախցի Սամոն կարա ունենա, որովհետև իր, գնված միջնակարգ դպրոցի դիպլոմով կարող է գնալ ու "դասի նստել" ասենք հայ-ռուսական միջպետական իրավա-բարոյական համալսարանի Տամբովի մասնաճյուղի Երևանի բաժանմունքում:
Ինչ ասեմ, տխուր ա: Այդ պատճառով ոչ թե Սկսել ա, այլ Պրծելա...
Recent Comments
Heruuu g
Նա բոկա կամ ուզբե
Մենք էլ ենք ցնցված
Լևոնին ոչ ոք լուրջ չէր ընդունի, եթե Քո
Այսօր Հայաստանում շա