Tuesday, August 28, 2007

Տիգրան Քեոսայանին մեղադրում են ռուսաֆոբիայի մեջ

Սա ուղղակի արդեն զավեշտ է։ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը հարցաքննության է կանչել կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանին՝ ազգամիջյան ագրեսիվ հայտարարության անելու համար։ Պարզվում է՝ Տիգրանը ՌԵՆ ՏՎ հեռուստաընկերությամբ հեռարձակվող իր հաղորդման ժամանակ հիշել է մի դեպք մանկությունից, երբ բակում մեծ տղաները իրեն ծեծել են, հեգնել։ Այդ ժամանակ իր հայրն էլ, կինոռեժիսոր Էդմոն Քեոսայանն ասել է՝ «բալես բոյդ չի հասնում, քարը տու գլխովը»։

Հիմա էս պատմությունից պարզվում է շատ է հուզվել ՌԴ Պետդումայի ինչ–որ պատգմավոր, անձնագրով հաստատված բոզի տղա, բոլորին անհայտ Նիկոլայ

Կուրյանովիչը։ Հենց նա էլ դիմում է գրել, թե երբ հաղորդումը նայել է, հասկացել է, որ սա ուղղակի կոչ է, որ քարը վերցնեն ու տան ռուս տղամարդկանց գլխին։

Այս պատմությունը բացի քմծիծաղից ու տարակուսանքից, ուրիշ ոչ մի բան չի առաջացնում։ Նախ, Տիգրանն այդ պատմությունից հետո ասել է՝ «ես երբեք առիթ չեմ ունեցել այդ խորհուրդն օգտագործելու»։ Իհարկե, որովհետև Տիգրանի պես տղեն որ մի հատ թարս նայի, արդեն հերիք է, որ մի հատ չէ, մի քանի հատ ռուս տղամարդ ցվրվի։

Երկրորդ՝ այս պատմությունը հերթական ապտակն է հենց Հայաստանին։ Միկային Դովլաթյան Մոսկվայի մետրոյում ծեծելուց հետո սա արդեն դրա տրամաբանական շարունակությունն է։

Ռուսները հայերին գուցե մի քանի ժամանակ առաջ ընկեր էին, բարեկամ։ Բայց հիմա շատ են հաբըրգել։ Նստել են գլխներիս։ Ռուս քածերի պես՝ որ ուժեղ տղամարդ են տեսնում, հրեշտակ են, երբ թույլին են հանդիպում, կամ թուլացնում ես՝ հիշում են իրենց Եկատերինա անառակ–հրամայող թագուհուն։ Նույնն էլ երկիրն է։ Ու Պուտինը։ Շատ արխայնացանք, ու տեսեք ինչ են բերում գլխներիս։

Համաձայն չե՞ք...

Posted by lragrox at 20:39:13 | Permanent Link | Comments (11) |

Monday, August 27, 2007

Կռիվ Օպերայի շրջակայքում

Ըստ "Առավոտ"–ի, օգոստոսի 29-ին օպերայի շրջակայքում գտնվող «Ատլանտիկ» բացօթյա սրճարանում տեղի ունեցավ հերթական ծեծուջարդը: Կռվող երիտասարդները «զինված» էին գարեջրի շշերով եւ ապակյա մոխրամաններով, որոնք կատաղի ուժով իրար եւ սարսափահար հաճախորդների վրա էին նետում: Իսկ նրանց «անվտանգ» ժամանցն ապահովող սրճարանի անվտանգության աշխատակիցները այնքան էին վախեցած, որ սպասեցին, մինչեւ կռվողները լքեն տարածքը, ապա առաջին օգնություն ցուցաբերեցին գլխի վնասվածք ստացած հաճախորդներից մեկին. սիգարետի մոխիր լցրին բաց վերքին, որ արյունը շուտ կտրվի: Բարեբախտաբար, այս անգամ կրակոցներ չհնչեցին եւ պատահական զոհեր չեղան:

Posted by lragrox at 19:23:19 | Permanent Link | Comments (0) |

Saturday, August 25, 2007

Ֆրեզնոյի արքայազնի վերջին հանգրվանը...

Սա Վիլյամ Սարոյանի և չորս տարի առաջ վախճանված նրա դստեր գերեզմանաքարն է Ֆրեզնոյի Արարատ գերեզմանատանը; Տապանաքարը տեղադրվել է բոլորովին վերջերս։ Ընդհանրապես Արարատը ԱՄՆ–ում միակ մասնավոր և միակ գերեզմանատունն է, որտեղ թաղված են միայն հայեր։ Այստեղ է նաև Սողոմոն Թեհլերյանի գերեզմանը։



Երկար եղևնիների պես ծառերով միջանցքը տանում է դեպի Արծվին, որի ոտքերի տակ վերջին շնչի վրա օձն է...


Սողոմոնի շուրջը մարմարե նստատեղիներ են։ Յուրաքանչյուրի վրա ինչ–որ անուններ են գրված։ Թեհլերյանին որ դիմացով կանգնում ես, արձանից ձախ հանգչում են Ժառանգության կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը տատիկն ու պապիկը։ Երկուսն էլ Դաշնակցական... Հետաքրքրական է, որ երկուսն էլ իրեն հոբելյանական հարսանիքի հագուստով...


Posted by lragrox at 20:26:35 | Permanent Link | Comments (0) |

Sunday, August 12, 2007

Հարց ու պատասխան Գլենդելի մասին

Այսպիսով իմ ուղևորությունը Կալիֆորնիա ավարտվեց։ Այս պահին դժվար է մեկ բառով նկարագրել կամ ամփոփել վերջին երկու ամիսները։ Մի բան պարզ է՝ ես հեռացա Գլենդելից իմ հետ տանելով իսկապես շատ վառ տպավորություններ, նոր ընկերներ, ու ընկերներ՝ բառի բուն իմաստով, և մեծ ու ահնհասկանալի կարոտ։

Ոսկե նահանգի հայկական քաղաքը հակասական էր ու վառ, զվարթ էր ու թախծոտ, վտանգավոր, բայց՝ խենթ։ Առայժմ չեմ կողմնորոշվում ինչի մասին գրել ու ինչ հերթականությամբ։ Այդ պատճառով առաջարկում եմ հետևյալը։ Հարգելի իմ բլոգի ընթերցող, առաջարկում եմ ՔԵԶ որոշել, թե ինչ ես ցանկանում իմանալ Կալիֆորնիայից, Լոս Անջելեսից, Գլենդելից։ Գուցե իմ ու քո հետաքրքրությունները տարբերվում են։ Այդ պատճառով դու ինքդ հարցրու այն մասին, ինչը քեզ հետաքրքրում է այդ նահանգից ու այնտեղ ապրող մարդկանցից։ Խոստանում եմ օպերատիվ պատասխանել։

Posted by lragrox at 20:22:41 | Permanent Link | Comments (0) |

Friday, August 10, 2007

Իրարանցում ցեղասպանության գրքի շնորհանդեսին

Բավարար չէր, որ Մարգըրետ Աճեմյանի վրա հարձակվել էին Նյու–Յորքում իր գրքի շնորհանդեսին, հիմա էլ անհասկանալի իրարանցում եղավ Գլենդելում։ Գրողը եկել էր հայկական ամենահին գրատուն՝ "Ապրիլ" անունով, որտեղ պետք է ընթերցեր հատվածներ գրքից, ստորագրություններ տար և պատասխաներ հարցերին։

Սկզբում պատմեց իր մոր, ընտանիքի մասին, հետո հատվածներ կարդաց գրքից։ Սկսվեց հարց ու պատասխանը։ Հենց առաջին րոպեից փոքրիկ սրահի լսարանը բաժանված էր երկու հատվածի։ Չէի հասկանում ինչու՞, պարզ դարձավ ավելի ուշ։

Ամեն ինչ սկսեց մի մարդ, որն ասաց, թե իր կարծիքով հայերին սպանել են ոչ քրիստոնյա լինելու պատճառով։

ՄԱՐԴ  ԱՋ ՃԱՄԲԱՐԻՑ– Ես կկարծիմ որ, հայերուս ջարդել են ոչ մեր կրոնքի պատճառով։ Ատ ուներ քաղաքական նպատակ։

Մարգըրետ– անգլ.– Իմ մայրիկին և նրա ընտանիքին հետապնդել են հենց այդ պատճառով։ Այս գիրքը գեղարվեստական գործ լինելով հանդերձ պատմում է առանձին վերցրած մեկ ընտանիքի իրական պատմությունը։

ՄԱՐԴ ՁԱԽ ՃԱՄԲԱՐԻՑ– Ոչ, ցեղասպանության հիմքում ընկած էր մեր հավատը։ Մարգըրետ, մի լսեք նրանց, նրանք ներկայացնում են հայերի ամոթալի թրքամետ հատվածը։ Ինչու եք եկել այստեղ։

ԱՋԻՑ– Ինչու ամոթալի։ Չէ որ կան ընտանիքներ, որոնց թուրքերը փրկել են։ Իմ մեծ մամին ու պապին թուրքերն են փրկել։

ՁԱԽԻՑ–Դե գնացեք թուրքերին դա պատմեք։ Մենք այստեղ Ձեզ համար չենք հավաքվել։

ԱՋԻՑ– Մենք գտնվում ենք ազատ երկրում, ինչ կուզիմ, կխոսիմ։

ՁԱԽԻՑ–Լռիր, սա թուրքական սաբոտաժ է։

Մարգըրետ–Եկեք գրքից խոսենք։

ԱՋԻՑ– Ինչ է լինում գրքի վերջում։

ՁԱԽԻՑ– Հա, իսկապես, բա չասացիք գրքի վերջի մասին։

Մարգըրետ– Գիրքը, որ կարդաք՝ կիմանաք։

Մեջտեղից– Է, մամեդ փրկվում է ջարդի՞ց...

Մարգըրետ–Եթե ծնվել եմ երկրորդ աշխարհամարտից հետո, ինչ եք կարծո՞ւմ....

Posted by lragrox at 20:21:37 | Permanent Link | Comments (0) |

Tuesday, August 07, 2007

DVD Review: Big Story in a Small City

Քիչ առաջ դիտեցի Գոռ Կիրակոսյանի "Մեծ պատմություն փոքր քաղաքում" գեղարվեստական ֆիլմը DVD–ով։ Անկեղծ ասած շատ խնդացել եմ, որովհետև լավ հումար կար։

Սկզբում տպավորություն ես ստանում, որ դիտում ես Մեր Բակի հերթական սերիան։ Հրանտ Թոխատյանը իր մշտական բակում, իր հարևանների հետ զրուցում, խոսում է։ Երաժշտությունը, դինամիկան սկզբում շատ "բակային" էր։ Հետո՝ Հրանտի հերոսը զոհվում է։ Կարծում եմ ռեժիսորի կողմից միտումնավոր արված քայլ էր հենց նույն այդ զուգահեռներից խուսափելու համար։ Բայց այդ դեպքում հարց է առաջանում՝ իսկ պետք էր, որ հենց

Հրանտը լիներ։ Մանավանդ որ, ամբողջ ֆիլմում հորիզոնական դիրք ընդունած քնած էր։

Այդքանով հանդերձ, ֆիլմի, իմ կարծիքով ամենաուժեղ և հաջողված հատվածը դերասանների ընտրությունն է։ Ինչպես ամերիկացիներն են ասում Casting–ը շատ լավն էր՝ գլխավոր հերոսները երիտասարդներ էին, շատ էին նոր դեմքերը, հներն էլ էպիզոդիկ էին և տեղին։ Ի դեպ, դեռ հենց այստեղ երևում է Խորեն Լևոնյանի դերասանական տաղանդը։ Նա այս ֆիլմում նկարահանվել էր մինչև "Մի վախեցիր"–ը։ Համոզիչ ու թեթև է խաղում։ Մեկ էլ գլխավոր հերոսի քույրը։ Էլի նորեկ էր, բայց լավիկն էր՝ աշխատանքի իմաստով՝ առաջին հերթին։

Կարծում եմ թերի կողմերից էր սաունդտրեկը։ Արամ Ավագյանը շատ լավ երաժշտություն էր գրել, որը իմ տպավորությամբ մի քիչ շատ էր օգտագործված։ Չեմ ասում, որ ուրիշ երաժշտություն չկար, չէ՝ կար, բայց հիմնական "լեյտմոտիվը" շատ էր։  Ոչ կիրթ հայերենը անխնա օգտագործված էր, բայց, երևի պետք էր։  Էդ հարցում ով ինչ կարծիք ունի՝ ճիշտ է։

Ընդհանուր սցենարը ռիսկային էր, բայց ռեժիսորը հաջողությամբ կարողացել է իրավիճակների կատակերգության ժանրը կառուցել։ Օպերատորական աշխատանքը որակյալ էր։

Ողջունելի է, որ ֆիլմի պրիմիերայից մի քանի ամիս անց դուրս եկավ DVD–ն, որը քիչ թե շատ մոտենում է միջազգային չափանիշներին։ Այստեղ տեղադրված էին երկու՝ Գլենդելի և Երևանի հետցուցադրության առաջին արձագանքները, "ֆիլմ ֆիլմի մասինը"՝ այսինքն նկարահանումների մասին ռեպորտաժ, ու անգամ թրեյլերը՝ գովազդային տարբերակը։ Ի դեպ, հենց միայն դրանից երևում է, որ Գոռը ամերիկյան կինոկուլտուրայի մարդ է։ Թրեյլերի վերջին լուսագրերը տեսել ե՞ք...մնում էր վերջում ասեր՝ PG 13...:)

Մի խոսքով, վատ չէր։ Եթե հաշվի առնենք, որ երկար ընդմիջումից հետո օգտագործվել է Հայֆիլմի սրահները, որ ամերիկահայ երիտասարդը փորձում է ներմուծել ամերիկյան փորձ՝ օրինակ դերասաններին ստիպելով փորձ անել մինչև նկարահանումները, իսկ օպերատորին՝ նկարահանել ըստ ռասկադրովկով՝ այսինքն արդեն ծրագրավորված սցենարով։ Եթե նույնիսկ չպատկերացրեցիք դա ինչ է, DVD–ի վրա՝ ինչպես է ստեղծվել ֆիլմը, դերասաններից մեկը խոսում է հենց այդ մասին։  Իհարկե, կլինեն մարդիկ, որ կասեն՝ Գոռն ուր էր, որ մենք նույնը անում էին Հայֆիլմում։ Բայց խնդիրն այն է, որ հիմա չեն անում և արդեն քսան տարի է չեն անում։

Մնում է վերջում Բրավո ասել Կարո Կիրակոսյանին։ Նա ֆիլմի պրոդյուսերն է և Գոռի և նրա եղբոր՝ Միհրանի հայրիկը։ Հենց նրա անմիջական մասնակցությամբ Գոռն այսօր արդեն խոստումնալից ռեժիսոր է, իսկ Միհրանը՝ բարձրակարգ պարող։ Հա, նա հենց Մադոննայի հետ պարող հայտնի հայ տղան է՝ Կարոյի որդի Կիրակոսյան Միհրանը։

Ի դեպ, շատ շուտով կհրապարակվի Կարո Կիրակոսյանի հետ հարցազրույցը։ Նա պատմել է Գլենդելյան շոու–բիզնեսի ներքին խոհանոցի ու ամենակարևորը՝ "մենյույի գների" մասին։

Comment բաժնում առաջարկում եմ գրել Ձեր տպավորությունները ֆիլմից։ Ի դեպ, ֆիլմը Բեվերլի Հիլզ կինափառատոնին ստացել է "Լավագույն օտարկերկրյա ֆիլմ" մրցանակը։

Posted by lragrox at 20:20:26 | Permanent Link | Comments (0) |