Saturday, September 29, 2007

Ինչու համար եմ հարգում Վազգեն Մանուկյանին

Ես ինձ գրեթե միշտ համարել եմ ԱԺՄ–ական։ Ու առաջին հերթին կուսակցության առաջնորդ պատճառով։ Վազգեն Մանուկյանը քաղաքական գործիչ է, հրաշալի հռետոր և չափազանց խելացի մարդ։ Նա պետք է լիներ մեր նախագահը, նա կարող է լինել մեր նախագահը։ Ամեն դեպքում, ահա թե ինչ է ասել այս շատ խելացի մարդը Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթի մասին։

Ուշադրություն դարձրեք, որ ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, որը ընդամենը բյուջեի մեկ թիվ հիշատակեց և երեք լուսավորված փողոց, Վազգեն Մանուկյանը ելույթին տալիս է քաղաքական գնահատական։

Ընդհանուր առմամբ նա ասել է, որ հիասթափված է Տեր–Պետրոսյանի ելույթից և թվարկել հերթով թե ինչու։ Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։

Խնդրում եմ կարդացեք և գրեթե Comment—ում ձեր կարծիքը՝ արդյո՞ք համաձայն եք Մանուկյանի արտահայտած մտքերին։

Posted by lragrox at 18:44:43 | Permanent Link | Comments (0) |

Sunday, September 23, 2007

Սեպտեմբերի 21-ի և Լ.Տ.Պ–ի առիթով

Անկախության տոնի առիթով լրատվական թերևս ամենամեծ իրադարձությունը Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթն էր։ Գրեթե տասնյամյա լռությունից հետո հանրապետության նախագահը խոսեց այն մասին, թե որքան ամեն ինչ վատ է ու որ պետք է «կազմաքանդել» այս իշխանությունը։ Եվ ամենակարևոր՝ առաջադրման հարցին հայտարարեց, թե մտածում է այդ ուղղությամբ։

Երկիր Մեդիայի ռեպորտաժում երեք բան ինձ համար աչքի զարնեց. որ Լ.Տ.Պ.–ի անդրանիկ թոռը Լևոնը մեծացել է, որ Արարատ Զուրաբյանը շատ երջանիկ է, ու որ մինչև հիմա վեր պարզած բռունքը դեռ քաղաքական ժեստիկուլյացիայի անբաժանելի մասն է։

Իմ Վաշինգտոնյան քաղաքագետ ընկերը շատ ոգևորված էր Լ.Տ.Պ.–ի խոսելու փաստից։ Ասաց՝ դրական է գնահատում, որ լռությունը խախտել է։ Բայց հարց է առաջանում՝ խախտելով հանդերձ ի՞նչ է ասել։ Արդյո՞ք նոր բան է ասել՝ որ իշխանությունը կրիմինալիզացված է և կոռումպացված, գրում են գրեթե բոլոր թերթերը, որ ԼՂՀ հակամարտությունը փակուղի է մտել՝ խոստովանում են անգամ միջնորդները, որ շրջափակումը դեռ շարունակվում է՞....Մի խոսքով, Լևոնի ելույթը ոչ միայն ոգևորող չէր, այլև ճիշտ հակառակը՝ շատ հիասթափեցնող էր։

Տասնյամյա լռությունից հետո խոսել ներկա իշխանությունների մասին այնպես, կարծես ինքը չի նրանց նշանակել։ Իսկ ինչու ժամանակին չի խոսել և հիմա չարախնդում է։ Ինչու ժամանակին չի միջամտել։ Կարծում եմ՝ ցանկանում էր ընդամենը իր երկրորդ գալուստը նախապատրաստեր։

Ես ինքս դեմ եմ, որ Լևոնը վերադառնա։ Նախ՝ ժամանակն է նոր սերնդի քաղաքական գործիչներին առաջ մղելու համար։ Հոգնել ենք և Ղարաբաղյան կլանից, և ՀՀՇ–ականներից էլ։ Նրանք նույն սերնդի, նույն կուլտուրայի մարդիկ են, որոնք իրարից ոչնչով չեն տարբերվում։ Մեկը մյուսի շարունակությունն է։

Տեր–Պետրոսյանը խոսում էր հեռուստաընկերությունների մասին՝ մոռանալով, որ հենց ինքն է սկիզբ դրել մանկլավիկային լրագրությանը, երբ Սերգո ջանով էր լրագրողի հետ խոսում։ Խոսում է գործարարների անօրինական հարկերի մասին, չհիշատակելով, որ «մուծվելու» խորհրդային ավանդույթը ինքն այդպես էլ չքանդեց, չվերացրեց։ Ամեն ինչ շարունակվել է այնպես, ինչպես ինքը թողել է։

Հիմա ինչ մենք պետք է ակնկալենք նրանից։ Արդյո՞ք ունի նոր գաղափարներ՝ ՈՉ ՄԻ։ Չասաց։ Ֆիքսեց փաստերը և կանխալով հնարավոր քննադատությունը նկատեց, թե առաջադրվելու հարցում չի սեթևեթում։ Հետաքրքիր է, բա ինչ է անում։ Ասաց՝ թե ուսումնասիրում է։ Ի՞նչը։  Քաղաքական գոյություն չունեցող դաշտը, գոյություն չունեցող մրցակիցների՞ն։

Սեպտեմբերի 21–ը Հայաստանի համար խորհրդանշական և հուզիչ օր է։ Մեր վերածննդի, մեր երազանքների իրականացման օրն է։ Մեր պարտականությունների մեկնակետը։ Մեր պայքարի կարճ կանգառը։ Մեր ինքնության վավերացումը։

Այդ օրը և ոչ մի պաշտոնյան չխոսեց մեզ հետ։ Բոլորը խոսում էին մեր մասին։

Այսօր, մենք՝ ՀՀ քաղաքացիներս, որ հանդիսանում ենք Հայաստանի հանրապետության ամենագլխավոր, ամենաթանկ արժեքը, ամենամեծ նվաճումը, այդ օրը ընդամենը լսարան էինք, ոչ մասնակից։ Այդ օրը քաղաքական գործիչները խոսում էին թվերի աճի և նվազման, գործընթացների և ուղիների, թալանի և հարստացման մասին։

Այդ օրը ոչ մի նպատակ չհնչեցվեց։ Ոչ մի խոստում։ Ոչ մի հանրագումար։ Փոխարենը շնորհավորանքներ և վիրավորանքներ զմիմյանց։ 

Այդ օրը ես՝ որպես ՀՀ քաղաքացի, սպասում էի սիրո խոստովանության, որ երկրի այրերը ասեն՝ մենք մինչև մեր վերջին շունչը սիրում ենք մեր Հայաստանը, մեր քաղաքացուն և մինչև վերջին շունչը Ձեր նվիրյալն ենք։

Փոխարենը ականատես եղանք գավառական ներկայացման՝ մի քանի ակտով՝ նախագահականում, Մերիոթ հյուրանոցում և հրապարակի շատրվանների հարևանությամբ ու դրանց շուրջը։ Ցավալի է, բայց փաստ. ՀՀ քաղաքացիները արժանի չեն այս գործիչներին։ Նրանք նեղմիտ են, տափակ ու այլանդակ։  Նրանք փչացրեցին մեր գլխավոր տոնը իրենց ավելորդ ակտիվությամբ, իրենց լռության խախտմաբ, իրենց անդադար աղմկով։ Ու գլխավոր տոնը դարձավ սովորական ու գորշ, ընթացիկ ու ինչպես միշտ՝ հիասթեցնող, սպառողական 24 ժամի, որ ոչնչով չտարբերվեց մեզ համար....Սեպտեմբերի 21-ն այս անգամ էլ չնշեցինք։

Posted by lragrox at 18:27:52 | Permanent Link | Comments (7) |

Monday, September 17, 2007

Emmy Awards 2007

Փոփկորն, գարեջուր, հեռուստամանյակների մի խումբ կիրակի ուշ երեկոն հաջորդ շաբաթվա դասերը պատրաստելու, քնելու կամ հանգստանալու փոխարեն իրականում դիտում էր Emmy Awards–ը՝ Օսկարի հեռուստատեսային տարբերակը։ ՈՒ գիտեք ի՞նչ. շատ էլ կարգին երեկո էր։ 

Ամենագլխավորը՝ The Sopranos սերիալը, որ հուլիսին ավարտվեց ստացամ Էմմի՝ լավագույն դրամա անվանակարգում։ Սա իսկական հաղթանակ էր։ Իսկական ճանաչում։ Էմմի տալիս են մի սերիալի, որն արդեն գոյություն չի։ Վերջին անգամ այսպիսի բան տեղի էր ունեցել 30 տարի առաջ։ Սոպրանսոների ամբողջ կազմը բարձրացավ բեմ ու ամբողջ դահլիճը նրանց հոտնկայս ողջունում էր։

Ի դեպ, դահլիճի մասին։ Այս անգամ բեմը տեղադրված էր ուղիղ մեջտեղում ու անվանակարգերը ներկայացնողները անընդհատ կատակում էին թիկունքով կանգնելու համար։ Հաղորդավարն էլ ոչ այն պիրուետ էր տալիս, ոչ այն հոլի պես ֆռում էր։ Weird and strange....

Ու ամենակարևորը՝ Ջուլիա Ռոբերտսին թոշակի ուղարկելուց հետո մեր սիրտն այժմ բաբախում է մեկ այլ գեղեցկուհու էկրանին նայելիս։ Կաթրին Հիգլ, որի ազգանունը անընդհատ խառնում էին՝ Հեյգըլ, թե Հիգըլ։ Նա վերջերս նկարահանվել է knocked up` Կարծես հայերեն թարգմանել են Մի քիչ հղի ֆիլմում։


Կաթրինը ստացավ լավագույն դերասանուհի երկրորդական պլանի համար անվանակարգը։ Պետք է նկատել, որ հենց այս անվանակարգում շատ ուժեղ մրցակցություն էր։ Մրցանակը ստանալիս աղջիկն ասաց, թե նույնիսկ մայրն ասում էր՝ թե կարևորը մասնակցությունն է, հույս չունենաս, որ կհաղթես, շնորհակալան խոսք մի պատրաստի, ուղղակի վայելիր երեկոն։ Ու պատկերացնում եք՝ հաղթեք։

Շատ ուրախ ենք Ջոն Ստյուարտի համար՝ լավագույն ժամանցային հաղորդման անվանակարգում հաղթելու համար։


Այս հաղորդմանը հումորով խոսում են այնպիսի լուրջ թեմաներին մասին, որ անգամ CNN իրեն չի կարող թույլ տալ։ Comedy Central–ով հեռարձկավող Daily Show with John Stuart հաղորդումը մեր ամենօրյա սնունդն է։

Կոնան Օ՛Բրայանի գրեթե համանման հաղորդումը հաղթեց լավագույն սցենարական խմբի աշխատանքի համար։ Նկարում մի քիչ վախենալու է, բայց որ գրիմով դուրս է գալիս, կարգին մարդկային տեսք ունի։



Շատ լավ հաղորդում է՝ Late Show with Conan O'Brien։ Ահավոր խելացի կատակներ, լավ հարցազրույցներ, անսպասելի անցումներ։ Մի խոսքով հալալա....

Հիմա, ամերիկյան հեռուստամանյակների խումբը, իմի բերելով 2006–ի հեռուսադրամաների քանակն ու որակը, տեսականին և բովանդակությունը, հայկական հեռուստաընկերություններին առաջարկում է գնել ու էն էլ ԱՆՄԻՋԱՊԵՍ...

1. The Sopranos *****

2. Grey's Anatomy *****

3. Heroes****

4. The House****

5. Ugly Betty****

Posted by lragrox at 20:07:40 | Permanent Link | Comments (0) |

Sunday, September 16, 2007

Գյումրեցի տաղանդավոր տականք նկարիչը

Կալիֆորնայի Լականադա քաղաքի Ստեֆընի ցուցասրահում կայացել է Գյումրեցի նկարիչ Վալմարի և նրա դստեր աշխատանքների ցուցադրությունը։

 Մշակութային իրադարձությունը սակայն փչացրել է հենց Վալմարը՝ իր ուղղակի լկտի պահվածքով։  Լրագրողներից մեկը փորձել է Վալմարի գործերի մասին հարցնել տեղացի նկարիչ Սամվել Հալաջյանին։ Այդ ժամանակ Վիլմարը միջամտել է և պնդել է, որ վերջինը հարցազրույց չտա։   


Երբ լրագրողն ասել է, որ իր գործն է ումից հարցազրույց վերցնել, այդ ժամանակ Վալմարը դիմել է անսպասելի քայլի. նա ուղղակի դուրս է վռնդել իր գործընկերոջը։

Երբ փորձել են հարցնել, թե ինչու այդ քայլին դիմեց, նկարիչն ասել է բառացիորեն հետևյալը.

–էդ ով է, որ իմ մասին կարծիք հայտնի։ Ով գիտի եկել էր մի բան գողանալու...

Ավելի ուշ, երբ լրագրողները փորձել են նրան հարցնել սեփական խնդիրների մասին, Վալմարը հայտարարել է.

–Ես Երևանում իմ անձնական ցուցասրահն ունեմ, ես ինչ պրոբլեմ ունեմ։

Ենթադրում եմ, որ Վալմարը գուցե անցյալում խնդիրներ է ունեցել նկարչի հետ։ Գուցե Սակայն դա դեռ չի նշանակում, որ պետք է հրապարակավ ստորացնի նրան։ Ի վերջո, ինչո՞վ է Վալմարը տարբերվում հաստագլուխ օլիգարխներից. ամենաթողությունն ու լկտիությունը արվեստագետի կեցվածք չեն։ ՈՒ մեկը չի եղել, որ ասի՝ այ լափառոշ բերան լեննագանծի (այո, սխալ չի գրված, որովհետև կան գյումրեցիներ և լեննագանծիներ), արվեստը համամարդկային է ու մարդկանց համար։ Եվ եթե դու ցուցադրվում ես, ապա չի նշանակում, որ դա քո անձնական օգտագործման օբյեկտն է, որ ում ուզենաս թողես, ում ուզենաս՝ վռնդես։

UPDATE!!! Ստորև պարբերությունն ավելացվում է ընթերողի պահանջով, որը տեղադրել էր Comment բաժնում։

«Ուզում եմ լրացնել Վալմարի մասին պատմությունների կեղտոտ շարքը։ Օրերս ԱՄՆ–ում հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ նրան հարց են տվել, թե քանի նկար է նախատեսել վաճառքի համար։ Ասել է՝ "Քրիստոսի մահվան թվով՝ 33"։ Ուրեմն վաստակավոր և ապաշնորհ նկարիչ, Քրիստոսի մահվան թիվը քո առևտրի համար հաջողություն բերող թիվ չպետք է լինի։ Քրիստոսը, ի տարբերություն քեզ, իր կյանքը վաճառքի համար չէր նախատեսել։ Միայն մեկը իրավունք Քրիստոսի տարիքի հետ առուծախ անել՝ դա Հուդան է։ Կուզեի Վալմար դու էլ կարդաս գրածս։ Քանի որ դու հպարտանում ես, որ հայ ազգ են ներկայացնում, իմացիր, որ հայ ազգը քեզնով չի հպարտանում, ինչպես չի հպարտացել ոչ մի առևտրականով։ Սիրելի Լրագրող, կարխում եմ սա մարդուն բնութագրող պակաս միջադեպ չէ, խնդրում եմ, որպես կարևոր, ավելացրու հիմնական տեքստին»

Posted by lragrox at 20:01:49 | Permanent Link | Comments (4) |

Monday, September 10, 2007

Լրագրողների համերաշխության օր

Պարզվում է սեպտեմբերի ութը լրագրողների համերաշխության օրն է: Այդ մասին հայտնեց Կապանի իմ գործընկերներից մեկը:

Ինչ ասեմ` եկեք ապրենք ու աշխատենք համերաշխ: Ինչպես ասում են` թեմաներ ու իրադարձություններ Աստված տվել, չի խնայել: Մեզ մնում է ընդամենը ցանկանալ աշխատել: Ու նաև օգտակար լինել ու փորձել փոխել մեզ շրջապատող աշխարհը:

Իհարկե, մեծ է գաղթակղությունը զբաղվել անորակ լրագրությամբ` արագ ու հեշտ գրվող, առանց անհրաժեշտ հետազոտության, առանց հետաքրքիր կառուցելու: Բայց դե` որ մի մասնագիտության մեջ դժվարություն չկա:

Այնպես, որ ի զեն` մեզ սպասում է բավականին հետաքրքիր լրագրային սեզոն: Եվ որ ամենակարևորն է` ես իմ բոլոր գործընկերներին մաղթում եմ մրցակցություն: Թող բոլոր Ձեր խմբագրություններում լինեն մարդիկ, որոնք Ձեզ պես ու Ձեզանից լավ կգրեն, որ Ձեզ արժանի մրցակիցը լինեն, որ նկատեն Ձեր թերությունները ու հաջող հոդվածներն ու ռեպորտաժները: Թող նրանք Ձեզ ստիպեն փնտրել նոր հերոսներ, նոր թեմաներ, նոր ոճ, նոր մտածողություն: Թող նրանք Ձեզ անհանգստացնեն, որ գիշերը արթնանաք ու մտնեք ինտերնետ, որ վազելով հասնեք խմբագրություն, որ վերջինը այնտեղից հեռանաք, որ գրելուց արդեն վայելեք Ձեր շարադրածը, որ հաջորդ օրը արձագանքներ ունենաք և այն կարճ ռեպլիկը այն մեկից, որին ևս մեկ անգամ ապացուցեիք` ԵՍ ԼՐԱԳՐՈՂ ԵՄ:

Լճացած ու խամրած օրերը թող դառնան պատմություն: Եթե չունեք այդպիսի գործընկեր` ստեղծեք Ձեզ համար մեկին, դրեք ավելի մեծ նպատակ, ընդգրկեք նոր ոլորտներ, Ձեր առաջ դրեք մարտահրավերներ....Լրագրությունն առաջին հերթին մեծ մարդասիրություն է ու մեծ աշխատասիրություն:

Եկել է քրտնելու ժամանակը: Նայիր շուրջդ....քանի մարդ պատրաստ է պատմելու իր պատմությունը, շրջիր քաղաքով` իրադարձությունների տեղատարափ է, հարցրու և կունենաս անսպասելի պատասխաններ:

Ես` յուրաքանչյուրիդ և բոլորիդ կողքին եմ` հասունացել է որակյալ լրագրության ժամանակը: Խելացի ու բարեխիղճ լրագրողը հազար չինովնիկ արժե: Ավելին էլ: Համաձայն եք....

Posted by lragrox at 19:53:12 | Permanent Link | Comments (15) |

Sunday, September 09, 2007

«Արարատ» փողոց Սոլթ Լեյք Սիթիում

Սոլթ Լեյք Սիթիում  սեպտեմբերի 9–ին նշեցին Արարատ փողոցի անվանման միամյակը։ Պարզվում է, փողոցը Արարատ են անվանել անցած տարի, սակայն իրադարձությունը հայկական համայնքը որևէ կերպ չի նշել։ Այդ պատճառով որոշեցին նշել մեկ տարին։

Հավաքին կազմակերպիչները հայտարարեցին, որ հոկտեմբերից սկսվելու է երկլեզու՝ հայերեն և անգլերեն թերթի տպագրությունը։ Նույն ամսից սկսելու է գործել նաև կիրակնօրյա դպրոց, որտեղ դասավանդելու են հայերեն՝ արևմտահայերեն և արևելահայերեն։

Արարատի հավաքին եկել էր մի քանի տասնյակ հայ։ Իրադարձությունը լուսաբանեցին նաև տեղական հեռուստատեսությունն ու մամուլը։ Comment բաժնի առաջին գրառումը Deseret Morning News թերթի հոդվածն է։

Posted by lragrox at 19:50:13 | Permanent Link | Comments (0) |

Thursday, September 06, 2007

Իրական պատմություն Օրլանդո Բլումի և Արմենչիկի մասին

Այս պատմությունը իրական է և տեղի է ունեցել վերջերս։ Գլենդելի հիվանդանոց են տեղափոխել սպիտակարյունությամբ տառապող մանկահասակ հայ երեխայի։ Բժշիկները, հետազոտությունից հետո հուսադրող ոչինչ չեն ասում։ Փոքրիկին մնացել են հաշված օրեր։ Այդ իմանալով՝ ծնողները երեխային հարցնում են, թե ում կուզենա տեսնել, ում է ցանկանում, որ հինանդանոց իրեն այցի գա։ Երեխան ասում է՝ դերասան Օրլանդո Բլումին և երգիչ Արմենչիկին։ 

Բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելուց հետո, դերասանի մենեջերի միջոցով կապվում են Օրլանդո Բլումի հետ ու ներկայացնում իրավիճակը։ Հոլլիվուդի աստղը, որ այդ ժամանակ նկարահանվելիս է եղել Մեքսիկայում, համաձայնում է գալ տեսակցության։

Ծնողների պատմելով՝ Բլումը գալիս է նվերներով, խաղալիքներով։ Զրուցում փոքրիկի մոտ և անսպասելիորեն...ծնկաչոք իջնում և մահճի մոտ սկսում է աղոթել երեխայի համար։ Հետո՝ մի քիչ էլ զրուցում ու մեկնում։

Հաջորդ օրը նույն պատրաստակամությամբ զանգարահարում է Արմենչիկը։ Նրան փոխանցում են, որ երեխան գիշերը մահացել է...։

Posted by lragrox at 20:12:02 | Permanent Link | Comments (1) |

Tuesday, September 04, 2007

Հայ–ադրբեջանական աննախադեպ հանդիպում ԱՄՆ–ում

Մեյն նահանգում գտնվող Փորտլենդ քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող հենց այս կղզում, որը կոչվում է Լոնգ Այլանդ, այս ամառ անցավ իր տեսակի մեջ եզակի՝ հայ–ադրբեջանական ուսանողական առաջին հանդիպումը, որը կազմակերպել էր ԱՄՆ պետքարտուղարությունը։

Դժբախտաբար մասնակիցների մասին առայժմ ոչինչ չասել հնարավոր չէ, քանի որ ըստ պայմանավորվածության այն  պետք է անանուն մնա։ Սա ադրբեջանական կողմի պահանջն է, քանի որ ադրբեջանցի ուսանողները վախենում էին, որ դեմքով նկարների հրապարակումից հետո նրանց հայրենիքում կարող են դավաճան համարել։

Ընդհանուր առմամբ սեմինարը բաղկացած էր երկու մասինց։ Առաջին երկու օր վրաններում գիշերելն էր՝ միասին, կանոյե քշել, լեռներ, սարեր բարձրանալը։ Երկրորդը մասը նվիրված էր հենց քննարկումներին։

Պետք է նկատել, որ քննարկումները շատ լարված էին անցնում, թեև կազմակերպիչները մասնակիցների առաջ չէին դրել հակամարտությունը կարգավորելու ուղիներ ներկայացնել։ Ընդհակառակը, սա ավելի շուտ կարիքների ու ցանկությունների մասին էր։ Նույնիսկ այդ մասով էր եղան շատ հուզառատ ելույթներ։ Թերևս ինձ համար առաջին անգամ հնարավորություն էր տրված լսել իմ հասակակիցներին, որոնք ապրել են սահմանի այն կողմում։ Այդ թրեյնինգի ամբողջ հմայքը հենց իր փակ լինելու մեջ էր՝ այսինքն չկար մամուլ, հրապարակայնություն, նախապատրաստված ելույթներ, միջանցնքերում բաժանվող ագիտթերթիկներ։

Երբեմն կրքերը թույլացնելու համար, իսկ դրանք հասնում էին ընդհուպ մինչև արցունքների կամ սպառնալիքների, որ կլքեն կղզին, մոդերատորները ինչ–որ աշխույժ բան էին  կազմակերպում մթնոլորտը ցրելու համար։


Բնականաբար, հնարավորություն ստեղծվեց շփվել նաև տեղի բնակչության հետ։ Նրանք շատ բարեհամբյուր, համեստ մարդիկ էին, որ միտումնավոր ընտրել էին այս կղզին ապրելու համար՝ հեռու քաղաքային աղմուկից, նոր հազարամյակի վայրենություններից։ Ծրագրի մասնակիցներին տղաբնակներից կարելի էր ընդամենը մեկ բանով տարբերել՝ մենք եռակի անգամ ավելի շոր էինք կրում, քան նրանք։ Սովոր էին օվկիանոսի քամուն։

Կղզում կար ընդամենը մեկ խանութ, որտեղից երեկոների համար գնում էին ծխախոտը, գարեջուրը, գինին և չիփսերը։ Քոթեջում, որտեղ մնում էին, ինտերնետ չկար։ Գնում էին դպրոցի փակ, որտեղ կար անլար ինտերնետ, մի տեղից որսում էինք ու հերթով ստուգում նամակները...Մի խոսքով, ինչպես Կորուսյալները ֆիլմի մասնակիցները, մի խումբ կովկասցիների բերել թողել էին օվկիանոսի մեծ ալիքները մինչև մայրցամաքը, իր վրա վերցնող կղզու վրա, որտեղ մեկ շաբաթվա ընթացքում բորբոքված կրքերը պակաս հզորության չէին։ Այդքանով հանդերձ, թրեյնինգը հետաքրքիր, օգտակար ու շատ տեղեկատվական։ Կշարունակվի կամ կկրնվի արդյո՞ք այս ծրագիրը՝ կիմանանք շատ շուտով։

Posted by lragrox at 19:47:37 | Permanent Link | Comments (0) |

Friday, August 31, 2007

Ռոբերտ Քոչարյանի ծննդյան առիթով

Հայաստանի նախագահի ծննդյան առիթով ներակայցնում եմ նրա մասին համառոտ տեղեկությունը wikipedia սայթից։ Այս կայքէջը շատ պոպուլյար է Ամերիկայում։ Այստեղ կարելի է տեղեկություն ստանալ բոլորի և ամեն ինչի մասին։ Մինչև այժմ կայքը համարվում էր սիրողական, սակայն անցած տարի նույնիսկ գիտական թեզ է գրվել՝ հիմնվելով հենց սայթի տեղեկությունների վրա։

Եվ այսպես ինչ է ասում wikipedia–ն Քոչարյանի գրեթե տասը տարվա նախագահության մասին և ինչ կիմանա միջին վիճակագրական ինտերնետ–օգտագործողը, եթե մի հատ "գուգլ" անի Քոչարյանի մասին։

Բաց թողնելով կենսագրական տվյալները, հատուկ բաժինը անդրադառնում է "Նախագահության" տարիներին, որտեղ կա ընդամենը երեք փաստ։

Փաստ Առաջին– Ռոբերտ Քոչարյանը, Տեր–Պետրոսյանի հրաժարականից հետո 1998 թվականի մարտի 30–ին ընտրվել է ՀՀ նախագահ՝ հաղթել իր հիմնական մրցակից Կարեն Դեմիրճյանին։ Նախընտրական շրջանին ու ընտրություններին միջազգային դիտորդները գրանցել են խախտումների մասին բազմաթիվ բողոքներ, որոնցից մեկն էլ այն է՝ որ Քոչարյանը ՀՀ Սահմանադրությամբ չէր կարող առաջադրվել նախագահի թեկնածու։

Փաստ Երկրորդ– Նախագահական ընտրություններից մեկ տարի առաջ,

2002 թվականի Ապրիլին Քոչարյանը փակում է անկախ համարում ունեցող "Ա1+" հեռուստաընկերությունը։ Չնայած միջազգային կազմակերպությունների և Եվրախորհրդի քննադատությանը, հեռուստաընկերությունն այդպես էլ եթեր չի վերադառնում։

Փաստ Երրորդ– 2003 թվականի մարտի 5–ին Քոչարյանը վերընտրվում է ՀՀ նախագահ։ Չնայած Հայաստանում և ԱՊՀ տարածքում առաջին անգամ անցկացված նախագահների հեռուստաբանավեճին, այնուամենայնիվ երկու կողմերն էլ իրար մեղադրում էին ընտրախախտումների մեջ։ Մեկ տարի անց, Երևանում սկսվում են հանրահավաքներ, որտեղ պահանջում են Քոչարյանի հրաժարականը և վստահության հանրաքվեի անցկացումը։

Վերջ։ Ահա այսքանը։ Քի՞չ էր՝ իհարկե քիչ էր։ Ես ինքս կարող էի մի տասը բան ավելացնել և դրական և բացասական։ Բայց եթե անցած գրեթե տասը տարիներին նայեք հեռվիվ, արդյո՞ք սրանից ավելին պետք է նկատե՞նք...

Հղումներ

Posted by lragrox at 19:24:54 | Permanent Link | Comments (0) |

Վաճառել է նորածինների

Արդեն մի քանի օր է մամուլում փորձում եմ որևէ նոր տեղեկություն փնտրել դատախազության հաղորդագրության հետքերով, սակայն կարծես ոչ մեկին այս լուրը չի հետաքրքրում՝ մինչդեռ այն և դրամատիկ է և զուտ մասնագիտական առումով շատ հետաքրքիր։

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել է, որ քրեական գործ է հարուցել՝ նորածին տղաների վաճառքի գործով: Տավուշի մարզի բնակիչ Ժ. Խեմչյանը Իջեւանի հյուրանոցում 2004-ին ծննդաբերել է: Տղա երեխային նա 800 դոլարով վաճառել էր ոմն Արմիկի: Նույն Խեմչյանը 2006-ի նոյեմբերին ծննդաբերում է եւ իր նորածին տղային վաճառում 1000 դոլարով: Խեմչյանը նախնական համաձայնության էր եկել Տավուշի բնակչուհու հետ: Խեմչյանի նկատմամբ ընտրվել է կալանքը, որպես խափանման միջոց:

Ու վերջ։ Այսքանը հաղորդել են բոլոր թերթերն ու նստել։ Մինչդեռ այս գործը հետաքննելու բազմաթիվ ուղղություններ կան, որ կարելի է "խորանալ"։ Բայց ոչ ոք դրանով չի զբաղվում։ Փոխարենը ամբողջ օրը քննարկում են, թե կվերադառնա արդյոք Լևոն Տեր–Պետրոսյանը կամ կհամախմբվի ընդդիմությունը։ Հասկացանք, կարևոր հարց է, բայց կարելի է էդքան գրել դրա մասին։ Հեյ, ով կա այդտեղ...այս թեմային էլ ուշադրություն դարձրեք։

Posted by lragrox at 19:22:03 | Permanent Link | Comments (0) |