Movie Review: «Fracture» նոր ֆիլմ Էնտոնի Հոպկինիսի մասնակցությամբ
|
Քիչ առաջ նայեցի «Fracture» գեղարվեստական ֆիլմը էնթոնի Հոպկինսի և Ռայան Գոսլինգի մասնակցությամբ: Անկեղծ ասած մի քանի ֆիլմերից ընտրեցի սա, որովհետև կինոքննադատները ընդհանուր առմամբ վատ չէին արտահայտվել: Բայց, դե, էդքան էլ լավը չէր: Հոպկինսը էլի իր հին և արդեն ծամծմած դերում է՝ խելացի, տաղանդավոր մարդասպանի: Եվ էլի «խաղեր» է տալիս քննիչի հետ, որը մարմնավորում է Ռայան Գոսլինգը: Դերասանները մի տեսակ, կարծես հավես չէին խաղում: Երկուսի դեպքում էլ դերը կարծես դեժա վյու լիներ՝ երեք ֆիլմում Հոպկինսը արդեն մարմնավորել է տաղանդավոր մարդասպանին, դոկտոր Լեկտորին: Գոսլինգի համար էլ, սա բավականին հեշտ դեր էր: |
Վերջերս նրա մասնակցությամբ մեկ այլ ֆիլմ էլ էի տեսել, որը նաև Օսկարի էր առաջադրվել՝ «Half Nelson» թմրամոլ ուսուցչի մասին, ավելի լավ էր խաղում, քան այստեղ: Էս ջահելին մի տեսակ ինքնավստահ, կարիերիստ դեր չէր սազում: Նա ֆիլմի սկբզում պետք էր մասնավոր ընկերությունում աշխատանքի անցներ, նույնիսկ իր ապագա շեֆի հետ, շիկահեր բոսսի հետ սեքս է անում, գնում իրենց տուն...Բայց, էդ մեր Հոպկինսը համը հանում է:
Մի խոսքով, եթե այս երկուսի երկրպագուն եք, ապա կարող եք վարձույթից վերցնել և նայել: Բայց ոչ էկրանին: Դուք ի՞նչ եք տեսել վերջերս:

