Tuesday, November 27, 2007

Ժուռնալիստիկայի նոր դեկանը

Անանյանի վախճանից հետո այսօր լրագրողական աշխարհի թերևս ամենակարևոր ընտրությունը ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանի ընտրությունն է։

Ասում են՝ մահացողի մասին կամ լավ կամ ոչինչ։ Բայց փաստ է, որ Անանյանը անդամահատեց ֆակուլտետը, աշխատանքի ընդունեց անդեմ դասախոսների, իսկ ֆակուլտետը քարե դարից այն կողմ չէր անցնում, երբ ինտերնետը մինչև հիմա դեռ համարում են նոր մեդիա։

Այս անգամ ուսանողներին շանս է տրված մասնակցելու դեկանի ընտրությանը և իսկապես ընտրել լավագույնին։ Այնպիսի մարդու, որը կկարողանա ներդրումներ բերել, զինել ֆակուլտետի տեխնիկան, հրավիրել դասախոսների, ուղարկել ուսանողների արտասահման, աշխատել լրատվամիջոցների հետ, կազմակերպել սեմինարներ ու հատուկ դասախոսություններ։

Սովորաբար ուսանողները լրագրության մասին սովորում են, երբ մեկնում են առաջին պրակտիկայի։ Սակայն այն պետք է սկսվի հենց առաջին օրը և շարունակվի ուսումնառության վերջին օրը։ Ու կարծում եմ հենց այդ պատճառով դեկանի ընտրությունը պետք է քննարկվի ավելի լայն շրջանակներում ու գուցե պարտադիր պայմաններից հանվի օրինակ դոցենտ կամ թեկնածու լինելը։

Իմ կարծիքով լավագույն դեկաններից կարող է լինել Արամ Աբրահամյանը։ Ինչ եք կարծում։ Որն է ձեր թեկնածո՞ւն։ Միայն չասեք Նաղաշը՝ գրառումը կջնջեմ։)))))

Posted by lragrox at 12:11:57 | Permanent Link | Comments (11) |
Comments
1 2
1 - Gnely:)
 (Comment this)

Written by: Anonymous at 2007/12/21 - 13:04:36
2 - reporter_arm
Արտակ ջան, դեկանի հիմնական թեկնածուներն են՝ Շուշան Դոյդոյանը, Արամ Մկրտչյանը, Դավիթ Ալավերդյանը։

Իսկ Արամ Աբրահամյանի թեկնածությունը երեւի տեսական է, հա՞ Ինձ որ հարցնես՝ Մեսրոպ Հարությունյանը կարող էլինել լավ թեկնածու։
 (Comment this)

Written by: Anonymous at 2007/12/21 - 13:05:06
3 - Jka jurfak-ka Internews
Posted on Tuesday 27 November 2007 at 07:33 AM by Jrurfaki naxkin usanox
Hetaqrqir a, bayc henc amenacavoty en a, vor che, che axper, iharke Wushanel, Aramnern el shat lavn en, bayc de dekan chen... past a, vor chunenq... inc tvum a mer erkrum verchin tarinerin jurnalist krtelu ezaki texeric meky Internewsn a exel, guce entexic inch vor mekin gtnen...
 (Comment this)

Written by: Anonymous at 2007/12/21 - 13:06:25
4 - Im karciqov
Posted on Tuesday 27 November 2007 at 11:35 AM by naxik Usanox
Arajadrvac dasaxosneric ev voch meky chi karox dekan linel. Asem inchu. Nrancic voch voq gone 2 tari mikrofoni dimac chen haytnvel. Bayc drancic meky klini, qani vor ed amboxj fakultety pnakaleznerov e lcvac.

 (Comment this)

Written by: Anonymous at 2007/12/21 - 13:06:48
5 - Gohar
Posted on Tuesday 27 November 2007 at 12:16 PM by Anonymous
Isk inch pakas e Naxash Martirosyany. Giteq inch mtqi pajlatakumner uni u amen tari krknum e. Mi orinak. <Herustaeterum haytnvely nman e siro arajin xostovanutynay>, ba vat dekan klini:)))
 (Comment this)

Written by: Anonymous at 2007/12/21 - 13:08:18
6 - Թեկնածուների մասին
Posted on Wednesday 28 November 2007 at 10:56 PM by Լրագրող
Շուշանի մասին ոչինչ չեմ կարող ասել, որովհետև լավ չեմ ճանաչում։ Արամը կարիերիստ է և կոմֆորմիստ։ Նույն Անանյանի ջահել տեսակն է։ Մեսրոպը լավ թեկնածությունն է։

Ժող, իսկ ո՞վ է Դավիթ Ալավերդյանը։ Նա երբևէ լրագրող եղե՞լ է։
 (Comment this)

Written by: Anonymous at 2007/12/21 - 13:08:46
7 - Untitled Comment
Posted on Thursday 29 November 2007 at 04:53 AM by reporter_arm
Դավիթ Ալավերդյանը Մեդիամաքսում է աշխատում, խմբագիր է, թե Արիկի տեղակալն է, հաստատ չգիտեմ
 (Comment this)

Written by: Anonymous at 2007/12/21 - 13:09:14
8 - մեռավ թագավորը, կեցցե թագավորը
Posted on Thursday 29 November 2007 at 07:55 AM by blansh
Երեկ աչքիս մի տեսարանի ականատեսն եղա, որ...
Անանյանի սենյակի դուռը բացել էին ու գեղավարի ասած` ում ինչ պետք էր, տանում էին` աթոռ, սպիտակ թուղթ........................
Ողբամ զքեզ Հայոց աշխարհ..................

Անգամ ամաչեցի, որ կենդանության օրոք Անանյանի մոտ էդքան բողոքներով էի մտնում ու բոլոր կուրսերում, դասախոսների մոտ "ամբախ-ձամբախ" բողոքում եւ մեղադրում ամեն ինչում ղեկավարությանը: Իսկ էս պատկերը..........

Կուրսում խոսում էին ու ասում` Անանյանը մեղմ ասած վատը չէր, բայց լավ կաներ չմեռներ............
Ելքը դա է, թե չէ այս քծնողական ու իրար տակը փորելու ազնվագույնս կուլտուրան եւ դեկանի տեղակալի սենյակում խորհրդակցությունները չէին լինի.......

Ասեմ, լիքը խոսվում է Մուշեղ Հավսեփյանի-TV radio ամբիոնի վարիչ ու Դավիթ Պետրասյանի, ոչ թե Ալավերդյանի մասին: Դավիթը մամուլի պատմության տեսաբան է: Ասում են, որ Աստղիկ Գեւորգյանը կարող է լինի կամ էլ Գարեգին Ազարյանի կինը, որ մամուլի գործնականներն ա պարապում: Դոյդոյանն էլ է մի բան պրպտում: Արամ, Ալավերդյան Դավիթը Մեդիամաքսի` չէ` իրենք չէ, դժվար: Ասում են` կարող ա Սերգո Երիցյանը բազմի...

Մեսրոպ Հարությունյանի երկու ձեռոքով համաձայն եմ..........

Ու գիտեք ինչն է ցավալին, որ քննում ենք` ով է հավանական, ով շանսեր ունի ու չենք ասում` ով ինչ կտա:

Իրականում ոչ մի զատ էլ չեն տա..... Հեռու......
Ավելի լավ ա տեսնենք ինչ կրթաթոշակ կարելի ա շահել, որ մի բան էլ սովորենք, թե չէ թրեյնինգ, սեմինար-սուտի բաներ են:

Գնա Պեպո, գիտինը լիզե..................

Հուսով եմ աշխարհը շուռ չի եկել, Նաղաշը չի էլ հավակնում...
 (Comment this)

Written by: Anonymous at 2007/12/21 - 13:09:53
9 - isk ov e yntrelu?
Posted on Thursday 29 November 2007 at 10:34 AM by Anonymous
u inch dzevov?
 (Comment this)

Written by: Anonymous at 2007/12/21 - 13:10:26
10 - Untitled Comment
Posted on Friday 30 November 2007 at 04:23 AM by MG
Hamalsarani tarinerin lragrutyan fakultetum indz konkret mi qani angam zgushacrel en wor ete sharunakem "nuyn wojov" hamardzak hodvacner grel lav chi lini. 90 akanneri verjerin mer fakulteti dasaxosnere (woronc jamkete ancel er vaxuc) menq imanum einq wor terte tpagrvum e ayn metodnerov woroncov ashkhatel en 17-19rd darerum. Mi xosqov, ete es oratertum arajin isk kursic ashkhatanqi chndunvei, erevi te lragrutyan masin patkeracumners khamapatasxanein ancyal darerin.amen depqum husanq, wor yntrutyune inch wor kerp xelamit klini u knpasti lragroxneri woraki bardzracmane . Chnayac havats chi galis....:(
 (Comment this)

Written by: Anonymous at 2007/12/21 - 13:10:58
Write a comment






1 2