Որտեղ կարելի է զրուցել լրագրության մասին կամ/և գործընկերների հետ
Լրագրողները շատախոս են: Դա գիտական ակսիոմա է, որ անգամ պետք չէ ապացուցել: Լրագրողները սիրում են խոսել քաղաքականության, քաղաքական գործիչների մասին, վերջին բամբասանքներից, իրենց չճանաչված տաղանդի, իրենց "սուպեր"-հոդվածների և իրենց "նախանձ" գործընկերների, գլխավոր խմբագիրների անգրագիտության կամ վատ վերաբերմունքի մասին: Իսկ ամենակարևորը` լրագրողները սիրում են քննադատել: Մեզ հաց մի տուր, բայց հնարավորություն` թույլ քննադատել: Այդ պատճառով, առաջարկում եմ քննարկել այն ինտերնետային ֆորումների հասցեները, որտեղ կարելի է խոսել մասնագիտական թեմաներով կամ / և գործընկերեների հետ:
Եվ այսպես առաջինը իմ ցանկում Media.am-ի ֆորումն է, որտեղ նախ պետք է գրանցվել: Ֆորումը բաղկացած է չորս հիմնական բաժիններից` Օրենսդրություն, Լրատվական դաշտ, Տեղեկատվական տեխնոլոգիաներ և Հեռուստաեթեր: Մասնակիցները հիմնականում լրագրողներ են և համալսարանի ուսանողներ: Այստեղ հիմնականում շատ կոռեկտ և մասնագիտական զրույցներ են տեղի ունենում:
Ակումբ- Ընդամենը մեկամյա այս կայքը շատ ակտիվ է: Կան բազմաթիվ բաժիններ, այդ թվում Մամուլի, հեռուստատեսության, քաղաքականության մասին: Մոդերատորները հիմնականում ակումբի անդամներն են` ուսանողներ կամ երիտասարդներ: Կան չափազանց խելացիներ, ճշգրիտ դիտարկումներով կան նաև ուղղակի այցելուներ: Ամեն դեպքում այստեղ կարող եք իմանալ, թե ինչ է մտածում ջահելությունն այս կամ այն թերթի կամ հեռուստահաղորդման մասին:
Ընտրությունների և քաղաքականության մասին կարող եք կարդալ և մասնակցել E-channel-ի բլոգում: Կրկին` լրագրողներ են կամ նրանց մոտ մարդիկ: Այնտեղ նոր եմ գրանցվել, առայժմ ոչ ոքի չեմ ճանաչում, բայց առաջին տպավորությունս շատ դրական է:
Եվ վերջում, Comment բաժնում դուք ավելին, քան ողջունվում ենք գրել ձեր ամենասիրած լրագրողական սայթերի, ֆորումների և չաթերի (չշփոթել չաթլա* բառի հետ) մասին: Իմ կարծիքով շատ քիչ վիրտուալ սենյակներ կան, որտեղ կարելի է գտնել նորմալ քննարկում և հետաքրքիր զրույց: Այնպես որ, եթե գիտեք` մեջներդ մի պահեք:

