Thursday, May 03, 2007

Հայ երգիչները "սերժանտանում" և "դոդանում" են, որովհետև պարտավոր են

Հայ մի քանի երգիչներ հայտարարել են, որ առաջիկայում սկսում են "երգարշավ" հօգուտ Հանրապետական կուսակցության: Այս առիթով հայկական մամուլն արտահայտել է իր հիասթափությունը կամ լավագույն դեպքում հեգնանքը:

Թե ինչի համար, մի քիչ անհասկանալի է: Այս ձեռնարկի առիթով շատ հստակ ար-տահայտվել է Շուշան Պետրոսյանը, որ երգիչները միանում են քարոզարշավին, որովհետև "ՀՀԿ-ն...միշտ մեր կողքին է: Շատերն են համերգներ անցկացրել նրանց աջակցությամբ":  Դա իսկապես այդպես է, թեև հանուն արդարության պետք է նկա-տել, որ նրանց օգնել է ոչ թե ՀՀԿ-ն, այլ կառավարությունը` օգտագործելով վար-չական լծակները: Բայց քանի որ կառավարությունը հիմնականում հանրապետա-կան է, ուրեմն օգնել է ՀՀԿ-ն:

Ու եթե մինչև վերջ անկեղծ լինենք, ապա ոչ թե մասնակցում են, այլ պարտքերն են վերադարձնում: Այս ցուցակի մեջ ինձ համար թերևս ամենաանհասկանալին Շուշանի ներկայությունն է, ով ամենուրեք և հատկապես արտերկրում օգտագործում է իր մորաքույր, թե հորաքույր դաշնակցական Ալվարդ Պետրոսյանի ու ՀՅԴ-ի կապերն ու ծանոթությունները, իսկ հետո` ՀՀԿ-ի համար երգում: Չնայած, ով գիտի, գուցե Շուշոն էլ է Ազատիչին պարտք:

Posted by lragrox at 12:38:44 | Permanent Link | Comments (8) |
Comments
1 - by Gohar
Shushann iskapes Azatichin partq e, qani vor nra hamergneri mec masy, hatkapes verjers, henc PN er finansavorum. Vor mer astxery anskzbunq en, da norutyun che. Mi parz orinak. Ete Forshn ir ergy vacharum e OEK-in, heto el ergum HHK-i hamar, da arden nra skzbunq chnenalu var drsevorumn e.
 (Comment this)

Written by: Anonymous at 2007/12/21 - 13:59:54
2 - Ani
Haj ergichnery anskzbunq u varzu en inchpes iren gorcum ainpes el irec skzbunqnerum. Groshneri hamar amenatarber gorcararnerrin trvelu poxaren ais angam el trvel en kusakciutiunnerin u im karciqov estex eakany ain che te vor kusakciutiunn e, karevory na te ov inchqan pox kshpeti, kam icnch xostum kta. Pornkutian hama skzbunqy kap chuni. Qo ditarkumnerum du mianshanak chisht es. (Comment this)

Written by: Anonymous at 2007/12/21 - 14:00:20
3 - Lragrox
Անի ջան, ուրախ եմ, որ համաձայնում ես ինձ հետ: Բայց խնդրում եմ, արի զերծ մնանք վիրավորական արտահայտություններից: Ես կարծում եմ, որ նույնիսկ ամենացավոտ թեմաները հնարավոր է քննարկել քաղաքավարի և քաղաքակիրթ ձևով` առանց միմյանց կամ երրորդ կողմից վիրավորելու:
 (Comment this)

Written by: Anonymous at 2007/12/21 - 14:00:47
4 - Հոպ հըլը, չհասկացանք...
by Observer
Ժողովուրդ՝ երգչի գործը երգելն է, ոչ թե քաղաքականությունը։ Հայաստանի խեղճուկրակ չշոուբիզնեսի պայմաններում, եթե մեկը երգչին հնարավորություն է տալիս երգել, դեռ դրա տեղն էլ վճարում է, էդ երգիչը ինչքա՞ն անաղուհաց մարդ պիտի լինի, որ գոնե իր երախտագիտութունը չարտահայտի։

Ի՞նչ կասեք...
 (Comment this)

Written by: Anonymous at 2007/12/21 - 14:01:35
5 - Observer
...աչքիս սարքածս պրովոկացիան չանցավ, իսկ ես հույս ունեի, որ կսկսեք դատափետել ինձ անկապ-անկապ դուրս տալու համար։ Դե լավ, կասեմ անկեղծ կարծիքս, որը հիմնված է դերասաններ ծնողներիս ամբողջ կյանքի ակամա ուսումնասիրության վրա.
...արվեստագետը գործ չունի զբաղվել պոլիտիկա... այսքանը...
 (Comment this)

Written by: Anonymous at 2007/12/21 - 14:02:05
6 - observer-ին. էդքան էլ այդպես չէ
by Lragrox
Չէ, համաձայն չեմ, թե արվեստագետը, կամ երգիչը կամ դերասանը չպետք է զբաղվեն քաղաքականությամբ: Կարող են և պետք է զբաղվեն: Կարող են նույնիսկ իրենց կարծիքը կամ քաղաքական համակրությունները փոխել: Բայց խնդիրն այն է, որ նրանք հասարակության ուշադրության կենտրոնում են գտնվում և պարտավոր են զգուշավոր լինել:

Բոլորդ էլ հիշում եք ինչպես ՀՀՇ-ն Ռուբեն Հախվերդյանի համար կազմակերպեց հեռուստամարաթոն, հետո Վանոն նրան բնակարան նվիրեց: Հետո` Ռուբոն սկսեց ՀՀՇ-ին հայհոյել, ինչ ասես, չէր ասում:

Դերասաններն ու երգիչները այսպես կոչված "role model" են, այսինքն հանրային օրինակ, ու եթե նրանք անփույթ են իրենց հանրային-քաղաքական նախասիրություններում, ապա դրանից առաջին հերթին տուժում է նրանց վարկը:

Կարող է նաև չտուժել, և ընդհակառակը` բարձրանալ: Օրինակ, բոլորին է հայտնի, որ ամերիկացի դերսան Շոն Պոնը Իրաքի պատերազմին դեմ է: Նրա մասնակցությունը ոչ միայն զանգվածներ է բերում, այլև հենց ինքը` դարձել է չափազանց ազդեցիկ գործիչ:
 (Comment this)

Written by: Anonymous at 2007/12/21 - 14:02:49
7 - Gohar
Es hamazayn em, vor ergichn el, arvestagetn el karox en masnakcel qaxaqakanutyamb. Bayc ajnpisi qayler chpetq e tujl tan, vor irenc varky dranov ynkni. Qarozarshavin masnakcox nujn ayd ergichneric shatery unein shat handisates, bayc maisi 12-ic heto masrdik nranc naelu en vorpes kusakcutyan duduki tak parox eergichneri.
 (Comment this)

Written by: Anonymous at 2007/12/21 - 14:03:17
8 - reporter_arm
այս թեմայով մի արդիական հարցազրույց ենք տեղադրել Վահան Արծրունու հետ e-channel-ում, այստեղ` http://www.echannel.am/?topic_id=519
 (Comment this)

Written by: Anonymous at 2007/12/21 - 14:03:46
Write a comment