Saturday, May 05, 2007

Շաբաթվա մեջբերումը` ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ. "Պետք չէ նրանց երգիչ անվանել"

Պետք չէ երգիչ անվանել նրանց, ովքեր հայտարարեցին, թե սատարում են ՀՀԿ-ին: Դա ընդամենը քաղաքացիական դրսևորում է, որը ոչ մի բանով չի տարբերվում նույն գյուղացուց, ով այս կամ այն կուսակցության բաժանած լոլիկի սերմը ձեռքին վազում է տուն: Նրանք իրենք են իրենց "նույն գծի վրա դրել, ու չափանիշները, որոնց մասին խոում եք, այստեղ արդեն չեն աշխատում:...Եթե որևէ կուսակցական, քարոզչական, ոչ մշակութային կառույցի մեջ մտավորա-կանի անուն կա, կասկածի տակ դրեք նրա մտավորական լինելը"։

Լավ է ասված: Հարցազրույցից ևս մեկ հատված. "Իրենք (ՀՀԿ-ի քարոզար-շավին մասնակցող երգիչները.- Լ,) հաստատ շահում են, որովհետև ռեստո-րաններում նրանց համերգներին արդեն կուսակցական որոշակի խավ կմիանա, ու իրենց ճղճիմ հոնորարները մի 5-6 դոլարով կաճեն։ Անունը չեմ տա, բայց մի վաստակավոր երգչուհի էլ վերջերս ասում էր, թե ինքը չի քննադատում ռեստորաններում երգողներին, որովհետև դա նրանց հնարա-վորություն է տալիս ձեռք բերել մեքենա կամ ապրել նոր բնակարանում։ Սա մտավորականի՞ խոսք է"։

Եվ այսպես, Շուշան Պետրոսյանն ընդդեմ Վահան Արծրունու: Ո՞վ է իրավացի...

Posted by lragrox at 13:26:50 | Permanent Link | Comments (2) |
Comments
1 - Iharke voch SHushany'
by Gohar
Im karciqov Vahan Archrunin e iravaci. Gyuxacu het hamematuyunn iskapes texin er. (Comment this)

Written by: Anonymous at 2007/12/21 - 14:18:05
2 - E-channel blog-ic
by Վազգեն
Մեր պատմությունը մեզ համար դաս չի դառնում:
Որոնք էին այն նախապայմանները, որ հանգեցրին 1915թ. Մեծ եղեռնին:
Դրա հիմնական պատճառը որոշակի շրջանակների կողմից հայ հասարակության մեջ արմատավորվող այն կարծիքն էր, որ ողջ աշխարհը պարտավոր է մեզ համար, որպես առաջին քրիստոնյա ազգի,գոյություն ունեցող թուրքական պետությանն ստիպել պայմաններ ստեղծել հայկական պետականության ստեղծման համար: Թե ինչ արդյունքի բերեց ողջ աշխարհին աղաչել-պաղատելը, մանավանդ որ դա արվում էր ռուսական փոխարքայի կողմից ստեղծված էսեռների հայկական տարբերակի` ՀՅԴ-ի միջոցով, բոլորիս է հայտնի: Ընդ որում, այս կուսակցությունը, Հայ ժողովրդի առջև մեղա գալու և ինքնալուծարվելու փոխարեն, որովհետև հենց ՀՅԴ-ի առկայությունն այն տարիներին և նրա խաղերը երիտթուրքերի հետ բերեցին այն բանին, որ ազգը մնաց անպաշտպան թուրք հրոսակների դեմ և մորթվեց առանց էական դիմադրության, այսօր նույն տխմար քաղաքականությունն է վարում` հանուն ռուսական կայսերապաշտության նորից ողջ աշխարհին պաղատելով, որ թուրքերի հերն անիծի, և վերջին օրերին անմեղսունակությունը հասել է նրան որ խոսում են ինչ որ տարածքային պահանջների մասին:
Ի գիտություն > փող աշխատող ՀՅԴ-ականների և Հայ Դատն արհեստ դարձրած մյուս տհասների: ՄԱԿ-ի կայունության գլխավոր երաշխիքը դա ներկայումս ձևավորված սահմանների անփոփոխելիության սկզբունքն է, այսինքն սահմանների փոփոխությունը պետությունների միջև հնարավոր է միայն մի դեպքում, երբ որ տվյալ պետությունները համաձայն են: ՊԱՏՄԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ ԱՅՆ ՊԱՐԶ ՊԱՏՃԱՌՈՎ, ՈՐ ԱՄԵՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ ԱՅԴ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ Է ՄՅՈՒՍ ԺԱՂՈՎՈՒՐԴՆԵՐԻՑ: Այսինքն պատմական արդարությունից խոսողներն իրականում սեփական ազգին տանում են դեպի նոր եղեռնի: Այսօր ողջ աշխարհն է ճանաչում թե’ ադրբեջանի, և թե Թուրքիայի սահմանները, այդ թվում նաև մեր ոխերիմ բարեկամ Ռուսաստանը, որտեղ երկու օրը մեկ մի Հրանտ Դինք են սպանում: Ես հատուկ եմ շեշտում Հրանտ Դինքի անունը, որովհետև, երևի, ըստ հայդատականների, այն երկիրը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և որտեղ Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդ է հանդիսանում Կաթողիկոսի եղբայրը, հանգիստ կարող են ազգային հողի վրա սպանել հայերին, մեր կողմից որևէ արձագանք չի կարող լինել, այլ բան է Ցեղասպանությունը չճանաչած Թուրքիայի դեպքում:
Ես գտնում եմ, որ այս քաղաքականությունը, որ այսօր տարվում է, իրականում հայ ժողովրդի շահերի հետ որևէ առընչություն չունի և բերելու է նոր եղեռնի:
Եվ դրա պատասխանաըուները իշխող ըստ էության ֆաշիստական գաղափարախոսությունն է` թե ՀՀԿ-ի, և թե ՀՅԴ-ի: ՈՐՔԱՆ ՇՈՒՏ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՁԵՐԲԱԶԱՏՎԻ ՍՐԱՆՑԻՑ, ԱՅՆՔԱՆ ԼԱՎ, ԸՆԴ ՈՐՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԸ ՄԵՐ ՕԳՏԻՆ ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ և ԿԱՐՈՂ Է ԳԱԼ ՄԻ ՊԱՀ, ՈՐ ԱՐԴԵՆ ՇԱՏ ՈՒՇ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ:
Պետության անվտանգության առաջին պայմանը` հարևանների հետ բնականոն հարաբերությունների հաստատումն է, և հայերի և թուրքերի միջև եղած խնդիրները դա մեր խնդիրներն և մենք ինքներս պետք է այդ հարցերը լուծենք մեզ համար հնարավոր ամենանպաստավոր պայմաններով, և ոչ թե ֆորպոստացման և դեգեներատներին ժողովրդի հաշվին միլիարդատեր դարձնելու միջոցով: (Comment this)

Written by: Anonymous at 2007/12/21 - 14:18:39
Write a comment