Sunday, November 18, 2007

Լյովան, թե Դիմա՞ն

Ինչ ասեմ, ուղղակի զարմանալ կարելի է։ Ժամանակը անցնում է մարդկանց կողքով, քաղաքակրթությունը շրջանցում է, էլ չեմ ասում քաղաքական մշակույթը։ Հրավիրել Դիմա Բելանին, որ ելույթ ունենա հաջորդ օրը Ազատության հրապարակում և  մի 100 հազար դոլար ծախսել միայն նրա համար, որ հրապարակի կեսը զբաղեցված լինի՞ ուրբաթ, երբ Լևոն Տեր–Պետրոսյանի հանրահավաքն է լինելու։

Ես չգիտեմ, թե ում գլխում է առաջացել էդ գաղափարը, բայց ուղղակի զավեշտալի է։ Զավեշտալի էլ չի, այլ ՈՂՈՐՄԵԼԻ։ Էդ աստիճանի գավառամտություն մեր օրերում ուղղակի ֆենոմենալ է։ Ես ինձ որևէ ճամբարի համախոհ կամ համակիր չեմ համարում, բայց այն ինչ տեղի է ունենում օգնելու է ԼՏՊ–ին, ոչ թե խանգարելու։

Լավ, ինչքան կարելի է «տապորով» աշխատել, «ոռով» մտածել (հազար անգամ ներողություն բառի համար, բայց իսկապես տեղին է) ու գեղի կլուբի մակարդակի «լակոտություններով» փորձել քաղաքական պայքար տանել։ Լավ ինչքան։ Անում են այնքան, որ էս ժողովուրդը մի օր իսկապես ոտքի հելնի ու ասի՝ հերիք է։

Հնարավոր չէ՞ ավելի խելացի գտնվել, ավելի հանգիստ և ծանրակշիռ առավելության հասնելու մեթոդներ մտածել։ Ի վերջո, հնարավոր է՞ ուղղակի ջենթըլմեն գտնվել։ Պարզ, իմաստուն և հայրենասեր։ ՈՒ ոչ թե «լակոտական» խայթոցներով փորձել ինչ–որ մեկին խանգարել։ Ուղղակի ողորմելի է...

Մյուս կողմից, եթե Մուկը, իր անգրագետ հալով դարձել է փոխվարչապետ, Դոդը՝ ԱԺ խմբակցության առաջնորդ, Անդոն դեռ նախարար է, գեղացի Երվանդն էլ՝ մայրաքաղաքի պետ, էլ ինչ եք ուզում։ Վերջինն ամենաշատն է ինձ հունից հանում...

Posted by lragrox at 13:31:42 | Permanent Link | Comments (7) |
Comments
1 - by MG
Erevi te piti chzarmanayir. Ishkhanutyunneri primitiv ev kanxateseli qaylerov zarmanaln arden zarmanal e!
 (Comment this)

Written by: Anonymous at 2007/12/21 - 14:23:55
2 - by Լրագրող
Գուցե իրավացի ես...
 (Comment this)

Written by: Anonymous at 2007/12/21 - 14:24:52
3 - Hetqrqir e, ete Hayastanum lineir eli ishkhanutyunneri masin artahaytvelu eir aydqan azat?
 (Comment this)

Written by: Anonymous at 2007/12/21 - 14:25:15
4 - Haiastanum er, ishkhanakan TV-um er ashkhatum, inchpes piti azat khoser?hima el zguysh e, erbeq chi talis vorosh anunner:)
 (Comment this)

Written by: Anonymous at 2007/12/21 - 14:25:36
5 - by Լրագրող
Հայրենիքում թե դրանից դուրս միշտ ասել եմ այն, ինչ մտածել եմ։ Դա ինձ երբեք չի կաշկանդել՝ նկատի ունեմ աշխարհագրական վայրը։ Ավելին, հենց Հայաստանում, երբ աշխատում էի, թերթերից մեկում գրել է որակական հեղափոխության և նոր լրագրության մասին։ Հարգելի MG, ձեր այդ դիտարկումը ուշացած է և անտեղին։ Սխալ հասցեում եք վախկոտ փնտրում։
 (Comment this)

Written by: Anonymous at 2007/12/21 - 14:26:17
6 - by MG
Kneres, harcs bnakan er. Es vaxkot chem pntrum.
uxxaki haylurn u ishkhanutyunnerin qnnadatele erevi te anhamatexeli kliner.
 (Comment this)

Written by: Anonymous at 2007/12/21 - 14:26:37
7 - Ապրես լրագրող…
Լևոնին ոչ ոք լուրջ չէր ընդունի, եթե Քոչարյանը ու իր տղները չսկսեին գեղական իշակի հակառակություններ... (Comment this)

Written by: Anonymous at 2008/03/09 - 11:36:15
Write a comment