ՀՅԴ-ի կարգախոսը վատն է, ՀՀԿ-ինը` ավելի վատը
| Ես չգիտեմ, թե ովքեր են սույն կուսակցության քաղ. տեխնոլոգները, բայց նրանք հաստատ հայ չեն: Որով-հետև միայն օտարերկրացու մտքով կանցներ ընտրել “Քեզ համար, Հայաստան” երգի վերնագիրը որպես հանրապետական կուսակցության կարգախոս:Ինչ է նշանակում “Քեզ համար, Հայաստան”: Բա էլ ում հա-մար կամ որ երկրի համար` մեկը հարցնող լինի…. Ադրբեջանի, Վրաստանի: Կարող է ՀՀԿ-ում կարծում են, որ խոպան են եկել ուրիշ երկրից, դրա համար նշում են թե հատկապես որ երկրի համար են ընտրա-պայքարի մեջ մտնում: Չեմ ուզում երկար դատողութ- |
Չնայած, մյուսներն էլ, ոնց որ իրենց հակագովազդով զբաղվեն: ՀՅԴ-ի կարգախոսը ուղղակի հակագովազդ է կուսակցությանը` "Քո հին ընկեր, Դաշնակությունը": Իմ ըն-կեր Նեսոն, կամ մեր լավ ախպեր, ծերուկ Հրանտը: 21-րդ դարում, երբ նույնիսկ Հայա-ստանում խոսում են նոր մտածողությամբ նոր սերնդի անհրաժեշտության մասին, Դաշնակցությունը “խաղացնում է” իր հին լինելը: Մինչդեռ ՀՅԴ-ն այսօր խնդիր ունի ապացուցելու, որ թարմ է նույնքան, որքան ՄԻԱԿ-ը, որ կաշկանդված չէ ոչ կոալի-ցիայով, ոչ էլ ծերացող/ասիմիլացվող Սփյուռքով, որ ունի ոչ միայն ծրագրեր, այլև հստակ գաղափարախոսություն: Փոխարենը, ՀՅԴ-ն շեշտում է, որ հին է: Բայց կու-սակցությունը հո գինի չէ:
Ամերիկյան կուսակցություններն էլ են հին, բայց ոչ ոք դա չի շեշտում: Բրիտանա-կան լեյբորիստներն ու թորիները էլ չեմ ասում` դարերի պատմություն ունեն: Բայց հնության մասին չեն շեշտում: Փոխարենը` ավելի մարդկային կարգախոսներ են ընտրում: Օրինակ, Թոնի Բլերինն էր “Բրիտանիան արժանի է ավելիին”. Ամերի-կացի դեմոկրատներինը` “Ամերիկան նոր ուղու կարիք ունի”:
Այդ առումով Բարգավաճի` “Միասին կառուցենք բարգավաճ երկրը”, որքան էլ որ չսիրեմ այս կուսակցությանը, շատ նորմալ է երևում: Պարզ, կոնկրետ, հիշվող և “կառուցողական”: Դուք որ կարգախոսներից եք գոհ կամ դժգոհ…
</>

Verjin 18 orery Hayastani poxocnery veracvel en gunavor u vochinch chasox kargaxosnerov. Hatkapes Hanrapetakaniny sxal e yntrvac. ,, Qez hamar Hayasta'' ergy txur hishoxutyunneri het e kapvac, vor lsum es himny kam eluytnerum el charery, qez tvum e, te 88-i erkrasharji masin e. Ete hishum eq Sharln ir ajd hamanun ergy katarec Gyumrium platakneri vra. Bargavacinn inz el e dur ekel.
(Comment this)
Ահավոր վրաս ազդում է (բառիս ամենավատ իմաստով), Դաշինքի «Արիացեք, արիացեք»-ը…
Յանիմ որ ի՞նչ…
(Comment this)
ՀՀԿ-ն, ոնց որ թ, օգտագործել է Շառլ Ազնավուրի նախաձեռնությամբ 1988-ի երկրշարժից հետո ֆրանսիացի երգիչների` Հայաստանին աջակցող հայտնի երգի բառերը` ՔԵԶ ՀԱՄԱՐ, ՀԱՅԱՍՏԱՆ… օրիգինալ չի ու հեչ էլ համեմատելի չի…
ՀՅԴ-ի դեպքում կարգախոսը չգիտեմ, բայց Հախվերդյանի երգը շատ հաջող է ստացվել եւ իրոք ազդում է; Օրինակ, երեխաները, պատանիներն ու երիտասարդները սիրել են երգը ու երգում են Մեր հին ընկերը Դաշնակցությունն է… հիշվող ու լավ երգ է…
ԲՀԿ-ի երգն էլ եմ լսել, որ երեխաները քթների տակ կամ բարձր երգեն, էլի հաջող է:
բայց ՄԱԿ-ի կարգախոսը… ՄԵՆՔ ՄԱԿ ԵՆՔ էտ ով է մտածել տեսնես, ու կարեիորը, ով է ընդունել այդ կարգախոսը` Գ. Արսենյանը, երեւի
(Comment this)