Thursday, May 10, 2007

Սկսելա-ն պրծելաաա

Նոր նկատեցի "Սկսելա"-ի նոր տեսահոլովակը: Մի հատ արել էին` սկզբում, շատ օրիգինալ էր: Մտածում էի կարգին բան դուրս կգա: Բայց էս անգամ իրենց զրույցներն էլ էին դրել: Մի հատ բարակ ձայնով աղջիկ ասում է, որ քաղաքապետարանը իրենց 6-րդ անգամ մերժել է Ազատության հրապակում անցկացնել "Ռոք հանուն ազատության" միջոցառումը: Ու էլի բարակ ձայնով ասում է` "եկեք, օրիգինալ բաներ առաջարկենք, թող թույլ չտան":

Ախր, մեկը հարցնող լինի, ցավդ տանեմ, քաղաքապետարանը թույլ չի տալիս, որովհետև ձեզ լուրջ չի ընդունում: Բոմժի պես նստած են խոտերի վրա: Տղաների մեծ մասի դեմքի արտահայտությունը հետևյալն էր` "տենաս մեր թաղից, կուրսից ինձ չտեսնեն": Աղջիկներն էլ` ինչ որ սկաուտական կեցվածքով: Մեջտեղում էլ Հրանուշ Խառատյանի միշտ ուսանող ու միշտ ակտիվ որդի Արսենը:

Ամբողջ խնդիրն այն է, որ ոչ ոք ուսանողական շարժումը լուրջ չի ընդունում: Ես երկար էի մտածում`բայց խի: Ինչու վրացիները հաջողեցին, իսկ մենք` ոչ: Կա երկու բացատրություն: Նախ, երբ երկիրը մոտենում է բռնապետությանը, սովորաբար մարգինալացվում են հենց ռիսկային խմբերը: Դա ուսանողությունն է: Այսօր, արդեն ոստիկանության և անվտանգության աշխատակիցներն են պարզ ասում, որ նույնիսկ առանց ստիպելու ուսանողները իրար "ծախում" են: Այսինք, որպես սոցիալական շերտ ամբողջովին ոչնչացված է:

Երկրորդը` 88-ին ուսանողությունը ոտքի կանգնեց, որովհետև կիրթ էր: Շրջագայել էր ԽՍՀՄ-ով մեկ, ստացել էր որակյալ կրթություն: Հիմա, երիտասարդների մեծ մասն արդեն մեծ իրադարձություն է համարում Ծաղկաձոր գնալը: Կրթությունն էլ տեղով անորակ է` փտած դասախոսներով, կրծած լսարաններով և կոռումպացված դեկաններով ինչ կրթություն պետք է ստանան: Միայն Ժուռֆակ-ի դասախոսների ցուցակին ծանոթանում ես, արդեն վատանում ես:

Ու ամենակարևորը` ուսանողը բոլոր երկրներում որոշակի տրանսֆորմացիայի մեջ գտնվող կաստա է, որի նկատմամբ միշտ հարգանք կա: Ցանկացած երկրում, ուր էլ գնաս, ուսանողի համար ինչ-որ զեղչեր, հատուկ մոտեցում կա: Մեզ մոտ, էս հիմար մասնավոր բուհ-երի առատությամբ, արժեզրկվեց հենց ուսանողի կոչումը: Դա այլևս սովորական բան է, որ նույնիսկ Յոնջլախցի Սամոն կարա ունենա, որովհետև իր, գնված միջնակարգ դպրոցի դիպլոմով կարող է գնալ ու "դասի նստել" ասենք հայ-ռուսական միջպետական իրավա-բարոյական համալսարանի Տամբովի մասնաճյուղի Երևանի բաժանմունքում:

Ինչ ասեմ, տխուր ա: Այդ պատճառով ոչ թե Սկսել ա, այլ Պրծելա... 

Posted by lragrox at 13:44:45 | Permanent Link | Comments (8) |
Comments
1 - by dox
amboxj xndirn ain e, vor ed jahelnerin du, arajin hertin du lurj ches @ndunum..ches @ndunum, vor tvyal depqum karevor chi-vortex en iranq nstac, inchqan barak kam hamozich a ed axjka dsayn@...karevorn en a, vor iranq chen nstum TV-i dimac, u chen qnnarkum haykoi erg@ kam el hertakan animast triller@..iranq pordsum en durs gal verevic gcac u inds, qez, boloris partadrvac sahmanneric...ete aveli eakan janaparh gites u aveli ardyunavet nstelu dsev-hushi, asa, masnakci...bayc mi nsti hervum u 48 tarva pords unecox mankavarzhi nman gnahatakanner tur...u i verjo mi moraci-vracakan hexapoxutyan@ "gorcun" masnakcutyun er unecel dazhe Rusikon(Strasbourgic)...
 (Comment this)

Written by: Anonymous at 2007/12/21 - 14:35:29
2 - by Lragrox
Դոխ ջան, հիմա գնում եմ կազինո: Կիրակի երեկոյան մի քիչ ինձ տամ ամերիկյան կապիտալիստական իմպերիալիստական հաճույքներին: Հենց որ վերադառնամ, խոստանում եմ մտածել հայրենիքիս երիտասարդության ճակատագրի մասին: Որ հաղթած վերադառնամ, խոսոտանում եմ գրել նույնիսկ Action Plan` գործողությունների ծրագիր: Իսկ Ռուսիկոյի մասին չգիտեի: Հաճելի է, որ էդքան կարգին կուրսերի ենք մասնակցել: Կարող ա մեզ էլ ընտրել էին Հայաստանի համար, ուղղակի մենք բիթթի չէին: ԵՎ հետո` ես երբ եմ հրապարակավ Հայկոյի կլիպը քննարկել: Ես գիտեմ, որ դու հակված են ինձ համարել թոշակառու-ինտելեկտուալ-սնոբ-քաղքենի, բայց որ էդ աստիճանի....
 (Comment this)

Written by: Anonymous at 2007/12/21 - 14:36:00
3 - by ankexc
Lujs Skselajin tesnoxin. Es el karcum ei skselan chsksac prcela:bavakanin erkar jamanak >.Skzbum amen shabat mi ban kazmakerpum ein.Es el hamarja bolorin masnakcel em. Urax em,vor kaZmakerpichner@`Arsen@ Xaratyan@ ev mjusner@, noric aktivacel en.

P.S. Asum en ajs akcianer@ qaxaqakan entatekst unen,&isht e? Mekel inchn e pat&ar@, vor Skselaji masin voch mi njutum kazmakerpichneri, masnavorapes Arseni azganun@ hci nshvum?
 (Comment this)

Written by: Anonymous at 2007/12/21 - 14:36:28
4 - by mk
5 տող կարդալով և 2 րոպե տեսանյութ նայելով կարող եք այսպիսի խորիմաստ հետևություններ անե՞լ։ Բրավո՛։ Առանց իմանալու թե ո՞վ է ի՞նչ է արդեն գիտեք որ պրծելա։ Դուք հաստատ լրագրող ե՞ք, թե գուցե՝ գուշա՞կ։
 (Comment this)

Written by: Anonymous at 2007/12/21 - 14:36:52
5 - Սկսելան քաղաքական չէ
by Observer
Աչքովս տեսել եմ երեկ 40 հոգի ջահելություն (հաշվել եմ ինչքան կարողացել եմ), որոնցից ամեն մեկը ուներ առնվազն 2 ակցիայի գաղափար, այնպես որ պրծնելու մասին խոսելը դեռ վաղ է:

Սկսելայի լռությունը որքան հասկանում եմ կապված է այն բանի հետ, որ քաղաքապետարանը շարունակաբար արգելում է նրանց ակցիաները, իսկ դա Սկսելայի համար ինչ որ տեղ լավ նշան կարող է լինել, ինչպես վերևում ասել եմ` ուրեմն սկսել են Սկսելային բանի տեղ դնել:

Ինձ Սկսելայի անդամներն ասել են, որ իրենց նպատակը քաղաքացիական ակտիվության բարձրացումն է, և ես հիմքեր չունեմ կասկածելու, որ դա այդպես չէ: Ավելին, այն պահին, երբ Սկսելան կքաղաքականացվի, այսինքն կսկսի առաջ տանել որոշակի քաղաքական նպատակներ, բացի Քաղաքացիական ակտիվության քարոզումից և մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներից, անձամբ ինձ համար այն կկորցնի իր արժեքը, և ես կդադարեմ այս շարժումը որևէ բլոգում կամ լրատվամիջոցում հիշատակելուց: Այլ կերպ ասած, իմ կարծիքով առայժմ Սկսելան քաղաքական չէ “ankexc”-ի ասած իմաստով:
 (Comment this)

Written by: Anonymous at 2007/12/21 - 14:37:24
6 - by reporter_arm
Էդպես էլ պետք է լիներ… Լրագրողի ու ankexc-ի ռեակցիաները շատ նորմալ են… երբ ասում են Սկսելա, ուրեմն պետք է շարունակվի, ոչ թե մի ամիս կորի հետո ՎԵՐՍԿՍՎԻ… պարզ էր, որ էտ տայմաուտից հետո ոչ շատ ակտիվ եւ վառ ակցիան նման վերաբերմունքի է արժանանալու եւ պետք էլ չէ նեղանալ…
Սկսելա-ի իմաստը, ոգին, շարժիչն էլ հենց էն պետք է լիներ, որ քաղաքապետարանի արգելքները չպետք է ազդեին այդ շարժման վրա… թե չէ ՝էլ ինչքն սկսել, եթե քաղաքապետարանի ի արգելքով «տոռմուզա» տալիս կամ «զադնիա» գցում…
բայց էտ չի նշանակում, որ Սկսելա-ն Պրծելա։ դեռ հույս կա, որ իսկապես կսկսի

իսկ Սկսելա-ի նմանությունը վրացական «Կմարա»-ին կամ ուկրաինական «Պոռա»-ին, ակնհայտ է, ու դա վատ չի… ո՞վ չի ուզում տեսնել համարձակ, եռանդուն, պայծառ, նպատակամղված, թարմ գաղափարներով ուսանողություն-երիտասարդություն՝ պարզ է որ գործող իշխանությունը, նաեւ նրանց սպասարկող Ուսխորհուրդները, Երիտասարդության ազգային խորհուրդը բազեները եւ այլն՝ հիմիկվա ԿՈՄԵՐԻՏԱԿԱՆՆԵՐ-ը… Սկսելա-ի ոչ կառավարվող շարժում լինելը, հույս ունեմ, վիճելի չի։ այնպես, որ Սկսելա-ի հետ հույսեր կապվում էին, թե ինչ կլինեն այդ հույսերը…………… էլ չշարունակեմ։
 (Comment this)

Written by: Anonymous at 2007/12/21 - 14:37:55
7 - ֆլեշ-մոբեր
by blansh
Ողջույններս Երեւանի ամենագժժոտ երեխեքին: Լավ է, որ նորից սկսում եք շնչել: Ափսոս երեկ ես չկարողացա գալ, բայց հուսով եմ մյուս կիրակի սկսվելու է սկսվել, արդեն ես էլ կլինեմ:
Իսկ ընդհանրապես շատ կարեւորում եմ ֆլեշ-մոբերի (չնայած Սկսելա-ի պարագայում ավելի շատ պլիթ մոբ է) առկայությունը Հայաստանում: Լավ է…
 (Comment this)

Written by: Anonymous at 2007/12/21 - 14:38:22
8 - Համենայնդեպս շատ հետաքրքիր վերլուծություն էր
by Observer
Դե ես ոչ միայն համակրում եմ Սկսելային, այլև վերջերս գնացել և օգնություն եմ առաջարկել և հույս ունեմ, որ մի բանով էլ կկարողանամ ես օգնել։

Քո վերլուծության մեջ առանձնապես հետաքրքիր էր երիտասարդության կրթվածության մասին դատողությունը։ Հետաքրքիր է, որ Սկսելային հաճախ վերաբերվում են որպես անգլախոսների ակումբ, կամ Անգլիայում/Ամերիկայում կրթություն ստացածների շարժում։ Իրականում, որ տեսնում եմ այսօրվա ուսանողության վիճակը լացս գալիս է՝ վիճակ չկա։ Հենց դրա համար էլ, անկախ նրանից, թե ովքեր են Սկսելայի կենտորնում՝ Արսենը, Բելան, թե էլի ինչ որ մեկը, այս շարժումը կարևոր է։

Ես համոզված եմ, որ այն որևէ լուրջ բանի չի հասնի՝ սակայն ինչ–որ տեղ, ինչ–որ պահի և ինչ–որ բան վերջապես պետք է սկսել էս մեռած ջահելության մեջ ու համար. ինչո՞ւ չսկսել Սկսելայով։
 (Comment this)

Written by: Anonymous at 2007/12/21 - 14:38:52
Write a comment