Շատ ներդաշնակ խորհրդարան
Խորհրդարանական ընտրությունների արդյունքները չգիտես ինչու բոլորին զարմացրել են: Իրականում սակայն զարմանալի բան չկա: Եթե նայում ես խորհրդարանի կազմին, արդեն հասկանում ես, որ այն խիստ ներդաշնակ է վարչակազմի քիմքին և քաղաքական իրականությանը:
Եվ այսպես, բնականաբար Սերժը պետք է տրիումֆ ապրեր: Նա այս ընտրություններին պատրաստվել էր երկար և հիմնավորապես: Հետո` անընդհատ ասում էր. իմ քաղաքական կարիերան պայմանավորված է այս ընտրություններով: Այնպես որ, մայիսյան ընտրությանը վարչապետը պատրաստվում էր հիմնավորապես:
Եվ, այսպես, բացի հանրապետական ինչով է պայմանավորված մյուսների ներկայությունը: Եվ այպես, Դոդի Գագոն ներկայացնում է հայկական օլիգարխիային և սափրագլուխներին միաժամանակ: Սոցիալական և քրեական խավ, որն այսօր ինտեգրված է հանրային կյանքի բոլոր ոլոռրտներում:
Դաշնակները ներկայացնում են Սփյուռքը: Իհարկե նրանք հավակնում էին ավելիին, բայց տեսնելով Դոդի ներդրած փողերն ու ընդամենը երկու տոկոսի տարբերությունը, հասկանում են, որ իրենք ամենակրուպնի քցվածը չեն:
Օրինաց Երկիրը, մի լավ փչացվելուց հետո, այնուամենայնիվ անցավ, Սարկոզիի խաթր: Որ ասեն` տեսեք մի բան չի, բայց Ձեր խոսքը օրենք է: Եվ իհարկե Ժառանգությունը, որպես ռեվերանս ԱՄՆ-ին:
Այսպիսով, այս խորհրդանում մենք արդեն ունենք ԵԱՀԿ Մինսկի եռանախագահ երկրներին որոշակի կամ բացահայտ համակրանք ունեցող քաղաքական ուժերին: Ինչ կարելի է ասել` կեցցե կոմպլեմենտարիզմը...

