Տուֆտա ընդդիմություն և հոգնած ընդդիմադիրներ
Ես չգիտեմ ավելի շատ ուրախացա Ստեփան Դեմիրճյանի պարտությամբ, թե նույնչափ տխրեցի Հանրապետականի մի տեսակ լկտի-կրիսական հաղթանակից: Չէ, երևի Ստեփան Դեմիրճյանի պարտությունը ինձ ավելի մեծ "բերկրանք" պարգևեց:
Վերջապես, էդ ամուլ քաղաքական գործիչը, որ իրենից ոչինչ չի ներկայացնում և հասցրել է այս հասարակությանը մի քանի անգամ հիասթափեցնել, այլևս ԱԺ-ում չի լինի ու մենք այլևս դատապարտված չենք լինի լսել "Երբ որ ժամանակը գա, մենք ամեն ինչ կանենք Սահմանադրական եղանակով":
Վերջապես այլևս ավելի պակաս կտեսնենք Արտաշես Գեղամյանին: "Ընդդիմություն" աշխատող այս կոմունիստը, որ կոմերիտականի համառությամբ գրքեր է կարդում իր կենդանությունը ապացուցելու համար, հուսով եմ մայիսից հետո կորոշի ավարտել իր քաղաքական կարիերան:
Ինքնասիրահարված նարցիզ և սուտի դեմոկրատ Գուրգեն Արսենյանի տուֆտալոգիան չլսելը արդեն լավ տարվա նախանիշ է: Վերջերս նայում էի նրա հանդիումը վանաձորցիների հետ: Արա, տղամարդն էլ էդքան ինքնասիրահարված լինի, ես չեմ հասկանում: Իսկ դիմացինին էլ դնի քարանձավային մարդու տեղ:
Չի լինի խորհրդարանում Կարապետիչը: Ինչ ուզում եք ասել, բայց ժողովուրդը կարող է զվարճանում է Կարապետիչի վրա կամ նրա հետ, բայց այնուամենայնիվ զգոնությունն այնքան չի կորցրել, որ կլոուններին պատգամավոր դարձնի...
ԱԺ-ում չի լինի Իմպիչմենտը, որի միայն ՀՀՇ-ական կազմը արդեն նվազագույնը քմծիծաղի տեղ է տալիս...
Մի խոսքով, այս ընտրությունները գոնե մաղեցին ընդդիմիադիր դաշտը: Ու պարզ է, որ մենք բոլորս նոր, երիտասարդ, թարմ, խելացի ու առողջ քաղաքական նոր գործիչների կարիք ունենք: Սրանք վաղուց արդեն փտել են: Ինչի վավերացումը եղավ մայիսի 12-ին: Համաձայն չեք...

