Պաշտոնյաների որդիներն ավելի անկեղծ են
Գյումրիում, Սիսիանում, մայրաքաղաքում պաշտոնյաների որդիների կրակոցները չգիտես ինչու գրեթե ապշանք են հարուցում, մինչդեռ զարմանալու գրեթե ոչինչ չկա: Ուղղակի այդ երեխաները ավելի անկեղծ են և իրենց վարքով կրկնօրինակում են իրենց հայրերին` ընդամենը մեկ տարբերությամբ. նրանք չեն կարողանում թաքցնել իրենց արածը: Հայրերը կարողանում են: Ու չթաքցնելով հանդերձ մեզ բոլորիս ցույց են տալիս, թե ինչի են ընդունակ իրենք ու իրենց հայրերը:
Ու այդքանով հանդերձ, ամենացավալին այն է, որ ոչ մի հայր ներողություն չխնդրեց իր որդու արածի համար: Նրանք նեղսրտում են, որ իրենց լակոտները "բռնվել են": Այսինքն, նրանք ըստ էության համաձայն եմ իրենց որդիների կատարածի հետ, ուղղակի "ոգևորված չեն", որովհետև արարքը կատարյալ չէր ու գաղտնի չի մնացել:
Որովհետեւ եթե դատապարտեին, առաջին պետք է ներողություն խնդրեին: Իսկ մինչև այժմ այդպիսի ելույթով ոչ ոք հանդես չի գալու: Ու ամենայն հավանականությամբ, չի էլ հանդես գա:

