Lost in Translation: Թերրի Դեվիս
Շատ զվարճալի պատմության մեջ են հայտնվել հայ լրագրողները։ Օսկանյանի հետ միասին նրանք ականատես են եղել, թե ինչպես է ղարաբաղցիներին ԵԽ գլխավոր քարտուղարը համեմատել եվրոպացի արվամոլների հետ։ Դե պարզ է, որ հետո Դեվիսն ասել է, որ իրեն սխալ է հասկացել և իրականում ինքը ընդամենը մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից օրինակ բերել և ամենայն հավանականությամբ բերել է անհաջող օրինակ։
Հարցն ամենևին է Դեվիսը չէ։ Հարցը նա է, որ ներկա գտնվող լրագրողներից որևէ մեկը չի ասել՝ խնդրում եմ կոռեկտ գտնվեք, ինչ էիք ուզում դրանով ասել...որովհետև դժբախտաբար հայկական լրագրության որակը գնալով ոչ թե նվազում է, այլ աննկարագրելի տեմպերով գահավիժում է։ Այսպիսի անորակ լրագրություն Հայաստանը երբեք չէր ունեցել։ Ու գլխավոր հարցը, ինչպես միշտ մնում է՝ ինչ անել։



U ete lragroxnery sran texy chen drel, sa nshanakum e haykakan lragrutiuny gahavijec?
(Comment this)
by Լրագրող
Այո, կարծում եմ, որ պետք է կարգի բերեին Դեվիսին։ Ոչ միայն այն պատճառով, որ իրենց ներկայությամբ է ասված, ու ոչ միայն և գուցե հենց ոչ այն պատճառով, որ լրագրող են, այլ ՀՀ քաղաքացի։ ՀՀ քաղաքացի, որ տեսել է ու հաղթել է պատերազմում ու անցնելով այդքան զրկանքներ, այսօր այդ հանդիպմանը ներկայացնում էր նաև Արցախը։ Ու եթե Դեվիսը կարող է իրեն թույլ տալ մարդկանց ճակատագրերի մասին այդպես խոսել, ապա որևէ մեկը պետք է նրան շտկեր։ Ու եթե չեն շտկել, նշանակում է ուղղակի մոլախոտ են։ Բառի բուն և փոխաբերական իմաստով։
(Comment this)