Գլենդելյան դիտարկումներ
Առաջին օրերին մեքենայով անընդհատ կորում էի, որովհետև տեղանքը չէի ճանաչում: Լոս-Անջելեսից ֆրիուեյով վերադառնում են տուն, սակայն սխալ փողոց դուրս եկա: Stop-ի տակ կանգնած սպասում եմ, որ կանաչը վառվի, որ շարժվեմ: Կողքս սև գույնի BMW-ով հայ տղա էր: Մուղամ էր լսում: Դրանից հասկացա: Ու մարիհուանայի հոտը անգամ իմ մեքենայի մեջ էր թափանցել, այնքան ուժեղ էր:
Ես գիտեի, ,որ ես Eagle Rock քաղաքում, որի Colorado փողոցը հենց տանում է Գլենդել: Էդ ուռած տղուց որոշեցի հարցնել, թե արդեն Գլենդելում եմ, թե Իգլե Ռոկքում: Ասում եմ`
-Ապեր, որտեղ եմ:
-Ինչ իմաստով ախպերս,- ու շարունակեց,- Ամերիկայում ենք, ցավդ տանեմ...
-Հասկանում եմ, որ Կալիֆորնիայում եմ, բայց Գլենդելում ենք...,- ծիծաղս զսպելով հարցրեցի
-Հա, մեռնեմ ջանիդ, բա էլ որտեղ....լավ ա, չէ...

