Friday, June 15, 2007

Գլենդելյան դիտարկումներ-2

Զանգում եմ Գլենդելի հայկական խմբագրապետերից մեկին, որ հարցազրույց վերցնեմ: Նա ունի մեկ շաբաթաթերթ, 4 ամսագիր և մեկ հեռուստահաղորդում: Զանգել եմ, ներկայացել եմ ու ցանկանում եմ տեսակցության ժամ պայմանավորվել...

-Խնդիր չկա, -ասում է,-կարող ենք հանդիպել, բայց մինչև այդ կարող եք մի շատ կարևոր հարցի պատասխանել:

-Այո, իհարկե,- պատրաստակամությամբ ասացի` մտածելով, թե իմ հանդիպման նպատակի կամ իմ ինքնությունը հաստատող տվյալներ են պետք: Եվ այսպես, հարցրեց

-Ապեր, քեզ որտեղից իմ համարը....

-Ձեր թերթից...

-Ով է տվել

-Ես եմ կարդացել, 2-րդ էջում,-պատասխանում եմ ու չեմ հասկանում` ծիծաղեմ, թե հարցազրույցը չեղյալ հայտարարեմ, որովհետև արդեն պարզ է, որ այս մարդը աննորմալ է:

-Հա, OK: Բա երբ ես գալիս,-հարցնում է:

-Ուղիղ կեսօրին:

-Էդ երբ է մոտավորապես

-12-ին: Բայց ցերեկվա, ոչ` գիշերվա,-արդեն արձագանքում եմ լիարժեք ջախջախված քրքիջով:

-Հա, դե ուրեմն արի...

Posted by lragrox at 14:11:30 | Permanent Link | Comments (0) |
Comments
Write a comment