Անգործունակ քաղաքական վերնախավ
Լևոն Տեր–Պետրոսյանի հայտնի ելույթից հետո մամուլն իսկապես աշխուժացավ, քաղաքական կյանքի նշմարումներ հայտնվեցին ու քաղաքական հարաբերությունների նոր որակ ջրի երես դուրս եկավ, որը կոնկրետ ինձ էլ ավելի հիասթափեցրեց։
Չեմ ասի ուշի–ուշով, բայց խնամքով հետևել եմ մամուլի հրապարակումներին, քաղաքական գործիչների արձագանքներին ու քաղաքագետների վերլուծություններին։ Ամենատխուր հետևությունը՝ այս շաբաթ ես կարծես կարդում էի 90–ականների արխիվը։ Տեր–Պետրոսյանի ելույթը, եթե ինչ–որ բան թարմացրեց, ապա ընդամենը մեր հիշողությունը, թե ինչպես էր մինչև 98-ը։
Անկախության առաջին տարիների տարբեր գնահատականները ուղղակի զավեշտական էին։ Ինչպես կարելի է, նախապատրաստվել 2008 թվականի ընտրություններին ու դեռ խոսել 94, 96, 98 թվականներից։ Լավ, որքան կարելի է ծամծել նույն բանը։ Հիշել ու հիշեցնել՝ բա դուք էս եք արել, չէ, բա իրենք էլ սա են արել։
Ի վերջո, որևէ մեկը, այդ թվում ԼՏՊ–ն չխոսեց ապագայի մասին։ Ինչ է մեզ սպասում։ Ինչ ենք անելու։ Փոխարենը երկու կողմից իրար սազող ու իրարից էժանագին վիրավորանքներ էին։ Ես սա համարում եմ գիտակցված մարտավարություն, որովհետև հայհոյանքի մեջ է կորում իսկական գաղափարական պայքարը, լեզվակռվի մեջ է մաշում քաղաքական մրցակցությունը։ Զզվելի է և այս իշխանության ինքնապաշտպանողական կեցվածքը, և ՀՀՇ–ականների ինքնամոռաց Լևոնի առասպելացումը։
Եվ շաբաթվա ամենավիրավորական և ամենասխալ արտահայտությունը, որ որևէ մեկը չուղղեց. այն է՝ ԼԵՒՈՆ ՏԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՀ ՀԻՄՆԱԴԻՐ ՉԷ։ Չհամարձակի որևէ մեկը դա ևս մեկ անգամ կրկնել։ ՀՀ հիմնադիրը ՀՀ քաղաքացիներն են, որոնք դա որոշել են համատեղ, միասին ու հանրաքվեյով։ ՀՀ հիմնադիրները իմ ծնողներն են, որոնք քվեարկել են դրա համար, վճարել են իրենց ազատության համար, չեն փախչել երկրից, դիմացել են ցրտին, մթին, մեծացրել են սերունդ ու մինչև հիմա էլ ապրում են։ ՀՀ հիմնադիրը իմ տատն ու պապն են, որ կորցրին իրենց ամբողջ կարողությունը միայն հանուն նրա, որ այսօր գոյություն ունի ազգային արժեք։ ՀՀ հիմնադիրը իմ հարևանների զոհված որդիներն են, որ մեկնեցին եռամսյա, երկամսյա, երկամյա ծառայության ու չվերադարձան։ Լևոն Տեր–Պետրոսյանը չէ ՀՀ հիմնադիրը։ Դա ոչ միայն սխալ է, դա վիրավորական է։ Լևոն Տեր–Պետրոսյանը, ոչ էլ Ռոբերտ Քոչարյանը չեն Արցախի հերոսները։ Դա մեր բոլորի, մեր ազգի, 88-ի փայլուն ուսանողական սերնդի և աննկարագրելի հայրենասեր ազատամարտիկների հաղթանական է։
Ու վերջ։ Հիմա ինչ է եղել այդ ընթացքում, ինձ կոնկրետ չի հուզում։ Ինձ հուզում է ինչ է լինելու, ինչպես է զարգանալու Հայաստանը, որ ուղղությամբ։ Այս ամենի մասին եթե անգամ խոսվեց, ապա միայն մեկը մյուսին վիրավորելու և պաշտոնից հեռացնելու ենթատեքստում։
Իմ շատ լավ բարեկամ–համախոհներից մեկը նկատեց. Լևոնը գիտի, երբ է վերադառնում։ Նա եկավ 88-ին՝ կազմաքանդելու ԽՍՀՄ–ը, արեց շատ լավ, վերացրեց պլանային տնտեսությունը, կոոպերատիվները, կոլխոզները...մի խոսքով, երկիրը «կազմաքանդեց»։ Հիմա էլ նորից ուզում է անել։ Այն ժամանակվա երկիրը մի բան չէր։ Հիմա էլ մի բան չի։ Բայց արդյո՞ք ՀՀՇ–ն կարող է կառուցե՞լ որևէ բան։ Ստեղծել։ Կոմունիստական Հայաստանի փորձը ցույց տվեց, որ ամեն ինչ չէ, որ պետք էր «քանդել» կամ թալանել, ինչպես կուզեք։ Արդյո՞ք հիմա պետք է նույն կերպ վարվել։
Ցավալի է, բայց փաստ՝ 16 տարվա մեջ մեր քաղաքական դաշտը ձևավորվել է ոչ թե գաղափարների, այլ մարդկանց հիման վրա ու այսօր էլ, փորձ է արվում պառակտել հասարակությունը ըննդեմ Լևոնի և հանուն նրա։
Չէ, դուրս չի գա։ Նոր սերունդն ուրիշ է։ Նա չի լսում հռետորական ձայներ։ Նա կարդում է տեսքտեր։ Ու հենց տեքստային անալիզից է դիրքորոշվում։ Այսօրվա հասարակությանը՝ «բռունցքը օդում» ոչինչ չի ասում։ Ընդամենը հին ժեստ է։ Մոդայից դուրս։
Մեզ պետք են ոչ թե իրար դեմ խոսող, այլ մեզ հետ զրուցող առաջնորդներ։ Ում համար էր Լևոնի ելույթը՝ իհարկե Քոչարյանի։ Ում համար էր Քոչարյանի արձագանքը՝ իհարկե Լևոնի։ Իսկ մե՞նք։ Բա մե՞նք։
Այս քաղաքական գործիչներն ու նախկին ու ներկա նախագահները կարծես ծերացած ռուս թոշակառուներ լինեն, որոնք իրենց տան բակի մուտքի մոտ նստած խոսում են իրենց անցյալից։ Ու քանի որ ունեն նաև ընդհանուր անցյալ, ապա միշտ կռվում են դրա գնահատականների շուրջ, որովհետև ամեն մեկի պատմությունն ուրիշ է...
Մի խոսքով, քաղաքական պայքարի մեկնարկը, որ ազդարարվեց սեպտեմբերի 21–ին բոլորովին էլ ոգևորիչ չէ։ Մյուս կողմից, դեռ գործիչները ժամանակ ունեն՝ մտածելու, խորհելու հանրությանը իրենց նախընտրական ծրագրերը ներկայացնելու համար։ Իսկ այն, որ այդ ծրագրերը գոնե այս անգամ մանրադիտակով զննվելու են և համեմատվելու, երաշխավորված է։ Գիտեք ինչու՞։ Որովհետև չկա որևէ ցանկալի թեկնածու, բոլորին էլ ժողովուրդը հավասարապես չի սիրում։ Հետևաբար ընտրելու է վատի և վատթարագույնի միջև։ Ու թեկնածուները լավ կլինեն ոչ թե ապացուցեն, որ դիմացինը վատն է, այլ որ իրենք լավն են։ Դա շատ ավելի համարձակ է, ազնիվ ու աշխատատար։


Nax asem, vor shater@ 90akannerin hayastanic chen gnacel, voch te nra hamar, vor ankax hayastan steghcen, ayl nra hamar vorovhetev gnalu tegh chen unecel.. Naxntrel en curtn u mut@, qan urish poghoc@... Aynpes vor chi kareli bolori tegh@ patasxan tal.. Indz espiti mi harc e hetaqrqrum, ba et ankaxutyun steghcogh, qvearkogh joxovurd@ et ur korav lav? cndvec?jrves? anhaytacav? Ura ?es ghaki chem karoghanum ay da haskanam..90akannerin kar, paterazm haghtec, hima korav? Ura en tghamard@, vor@ es azgin petqa araj tani? ka tenc mek@, vor kangni hraparak, asi - Joxovurd es inch a katarvum? mi hat ekeq glux glxi tanq eli... Ekeq vagh@, jam@ 13*00 havaqvenq, etanq varenq bolor nranc, ov es azg@ korcanum a.. ura? ka tenc mek@? te varelu entaka mard chka?
Levon Ter PEtrosyan, Poghos Poghosyan, ov uzuma lini.. hima da chi eakan@, eakan@ na e, vor GRAGET, u duxov mard lini apaga naxagah@, verj.
Durs ga poghoc, aranc tiknapah, nai mi hat ira erkrin, hangist zga ira erkrum, gna monumenti aygi paghpaghak utelu.. chvaxi, vor kmorten iren ete tesnen ayntegh...
Poghoc durs ga payt@ dzerqin, orenqchpashtpanogh mardkanc jardi bolori achqi araj, vor hasarak mardik haskanan, vor vzi hastutyun@ chi es erkrum ban voroshum, dataranum DATI datavorin, vor 5000$ov mardaspan e azatum... Gna Adrbejan asi es dzer maman, inch a nshanakum Gharabagh@ mern a?
Khargem, nman mardun, patrast em amen inch anel aydpisi mardu hamar...
Chka, ughaki chka... isk ete chka, Hargeli Jurnalism, xndrum em, nman dzevov Blogumt grumner mi katari, qani vor mek el tesar, im pes patahakan mi hayeren imacogh adrbejanci mtav kayqt u kardac gracnert, inch kmtaci?
Nu, thach zgacmu. uneca kayqt ayceleluc, chigitem...
Bayts apagayum nuynpes kkardam grarumnert, tesnem inch popoxtyunner kan mtqerum...
(Comment this)
(Comment this)
Posted on Wednesday 3 October 2007 at 02:36 PM by Լրագրող
Շնորհակալ եմ արձագանքների համար։ Սկսեմ առաջինից, որը վերնագրված է «Ուղղում»։ Խոսելով բոլորի համար ընդունելի թեկնածուի մասին, համաձայն եմ, որ այն չկա, բայց կարող է լինել։ Երևի լրագրողների գործն էլ հենց դա է՝ ներկայացնել հանրային պահանջարկը և ըստ դրա գուցե նոր մարդիկ նոր գաղափարներով հանդես կգան։ Այդ իմաստով հայտարարելով, որ չկա, ոչ մեկը չի բացառում ԹԵԿՆԱԾՈՒ–ի առաջիկայում քաղաքական բեմահարթակում հայտնվելը։
Ինչ վերաբերում է հայերենագետ ադրբեջանցիներին։ Ձեր կարծիքով նրանք տեղյակ չե՞ն ինչ է կատարվում Հայաստանում։ Շատ լավ։ Այդ իմաստով որևէ թաքցնելու բան չունենք։ Ընդհակառակը, մեր գործերը փակ պահելու պատճառով ենք ավելի շատ տուժել։
Ես չեմ ամաչում գրել կամ նպաստել,որ Հայաստանի քաղաքական կյանքը դառնա թափանցիկ և մատչելի։ Որքան բաց լինի ինֆորմացիան, այնքան երկիրը կշահի։ Արևմտյան վերլուծաբանները կկարողանան հաշվարկներ կատարել, ներդրումային ռիսկը հաշվարկելի կլինի։
Ինչ վերաբերում է բլոգից տխուր տպավորություն ստանալը, ապա համաձայն եմ, այն մի տեսակ հոռետեսական է վերջին շրջանում։ Կաշխատեմ ընդհանուր տրամադրությունը մի քիչ ավելի կառուցողական պահպանել։
Հարգանքներով
Լրագրող
(Comment this)
Teknacun chpetqe haytnvi @ntrutyunneric araj.. na petqe misht el lini, u petq e bolorn el imanam... vonc haskanam HAYTNVI? inchi, taqnvac taghand e? petq a joxovrdin hamozenq krkin?
che... mi xosqov... 20-akan tvakannern en... lurj ban em asum!
(Comment this)
Karogh e` du hramanatar es, menq el zinvorner???
(Comment this)
Posted on Monday 8 October 2007 at 08:15 PM by Լրագրող
Նախավերջին մեկնաբանության առիթով. գուցե մեր խնդիրն էլ նա է, որ մենք անընդհատ սովոր ենք նույն մարդկանց տեսնել քաղաքականության մեջ։ Որ միշտ պետք է այս գործիչը լինի «նախագահացու», այս մեկը՝ միշտ ընդդիմադիր։ Կարծում եմ՝ այո, նախընտրական շրջանը հենց նրա համար է, որ ի հայտ գան նոր մարդիկ։ Ի վերջո, չէ որ ժողովուրդն է դատավորը, ժյուրին, ու նա պետք է ընտրի լավագույնին։ Այդ իմաստով ոչ մի վատ բան չեմ տեսնում նոր գործիչների «հայտնության» հետ։
Ինչ վերաբերում է 20–ականներին, ապա որևէ աղերս դեպի այդ տարիները, որևէ նմանություն ուղղակի չկա։ Ու Փառք Աստծո, որ չկա։
Հարգելի Աննա
Անշուշտ իրավացի եք՝ հենց այդ նախադասության կոպիտ էր, հավակնոտ և հրամայական։ Համաձայն եմ, որ այն պետք էր այլ կերպ ձևակերպել։ Ուղղակի, այդ պահին անկեղծ էի, դրա համար այդպես գրեցի։ Ոճի իմաստով Ձեր քննադատությունն ավելի քան տեղին է, ինչի համար հայցում եմ Ձեր և մյուս ընթերցողների ներողամտությունը։
(Comment this)