Wednesday, December 26, 2007

Դիտողություններ ու առաջարկներ

Իմ ընկեր ու ընթերցող

Սա իմ նոր բլոգն է։ Աստիճանաբար այստեղ եմ տեղափոխելու նախորդի բոլոր գրառումները և անգամ մեկնաբանությունները։ Զուգահեռ նոր բաներ էլ եմ դնելու։ Հիմա ես քո օգնության կարիքը ունեմ։ Ընդհանուր առմամբ դժգոհ չեմ բլոգից։ Բայց ամեն ինչ կատարյալ չէ այս աշխարհում, ինտերնետում՝ առավել ևս։ Այնպես որ, եթե ունես դիտողություն կամ առաջարկ, ապա հաճույքով կընթերցեմ ու կընդունեմ։

Առաջիկայում սպասեք հետևյալ գրառումներիս

Թաթայի տարօրինակ համերգը Վեգասում
Հայազգի ամենազդեցիկ սցենարիստը Հոլլիվուդում
Սուրբ Ծնունդը՝ ամերիկյան ձևով

Հունվարին էլ խոստանում եմ լիքը բաներ կտեղադրեմ Սանդենս կինոփառատոնի մասին։ Այն Ամերիկայի անկախ ֆիլմաարտադրողների ամենահայտնի ու հեղինակավոր փառատոնն է։

Այնպես որ, ձմռանը չենք ձանձրանալու։

Posted by lragrox at 03:26:55 | Permanent Link | Comments (2) |
Comments
1 - Ապրես, լավ գործ ես արել:
Էդ «Լրագրողական դիտարկումներ և նոթեր» վերնագիրն իզուր ես իտալիկ արել տակն էլ գծել, աչքի համար հարմար չի, մի քիչ էլ վանող ա: Հնարավոր չի դզմզե՞լ... (Comment this)

Written by: Anonymous at 2007/12/27 - 01:17:32
2 - Barevner Peterburgic...
Shnorhavor galiq nor tari...
Karcum em es tari verchapes khandipenq :):):) (Comment this)

Written by: Narek at 2007/12/28 - 09:42:18
Write a comment