Ռոբերտ Քոչարյանի ծննդյան առիթով
Հայաստանի նախագահի ծննդյան առիթով ներակայցնում եմ նրա մասին համառոտ տեղեկությունը wikipedia սայթից։ Այս կայքէջը շատ պոպուլյար է Ամերիկայում։ Այստեղ կարելի է տեղեկություն ստանալ բոլորի և ամեն ինչի մասին։ Մինչև այժմ կայքը համարվում էր սիրողական, սակայն անցած տարի նույնիսկ գիտական թեզ է գրվել՝ հիմնվելով հենց սայթի տեղեկությունների վրա։
Եվ այսպես ինչ է ասում wikipedia–ն Քոչարյանի գրեթե տասը տարվա նախագահության մասին և ինչ կիմանա միջին վիճակագրական ինտերնետ–օգտագործողը, եթե մի հատ "գուգլ" անի Քոչարյանի մասին։
Բաց թողնելով կենսագրական տվյալները, հատուկ բաժինը անդրադառնում է "Նախագահության" տարիներին, որտեղ կա ընդամենը երեք փաստ։
Փաստ Առաջին– Ռոբերտ Քոչարյանը, Տեր–Պետրոսյանի հրաժարականից հետո 1998 թվականի մարտի 30–ին ընտրվել է ՀՀ նախագահ՝ հաղթել իր հիմնական մրցակից Կարեն Դեմիրճյանին։ Նախընտրական շրջանին ու ընտրություններին միջազգային դիտորդները գրանցել են խախտումների մասին բազմաթիվ բողոքներ, որոնցից մեկն էլ այն է՝ որ Քոչարյանը ՀՀ Սահմանադրությամբ չէր կարող առաջադրվել նախագահի թեկնածու։
Փաստ Երկրորդ– Նախագահական ընտրություններից մեկ տարի առաջ,2002 թվականի Ապրիլին Քոչարյանը փակում է անկախ համարում ունեցող "Ա1+" հեռուստաընկերությունը։ Չնայած միջազգային կազմակերպությունների և Եվրախորհրդի քննադատությանը, հեռուստաընկերությունն այդպես էլ եթեր չի վերադառնում։
Փաստ Երրորդ– 2003 թվականի մարտի 5–ին Քոչարյանը վերընտրվում է ՀՀ նախագահ։ Չնայած Հայաստանում և ԱՊՀ տարածքում առաջին անգամ անցկացված նախագահների հեռուստաբանավեճին, այնուամենայնիվ երկու կողմերն էլ իրար մեղադրում էին ընտրախախտումների մեջ։ Մեկ տարի անց, Երևանում սկսվում են հանրահավաքներ, որտեղ պահանջում են Քոչարյանի հրաժարականը և վստահության հանրաքվեի անցկացումը։
Վերջ։ Ահա այսքանը։ Քի՞չ էր՝ իհարկե քիչ էր։ Ես ինքս կարող էի մի տասը բան ավելացնել և դրական և բացասական։ Բայց եթե անցած գրեթե տասը տարիներին նայեք հեռվիվ, արդյո՞ք սրանից ավելին պետք է նկատե՞նք...Հղումներ

