Tuesday, September 04, 2007

Հայ–ադրբեջանական աննախադեպ հանդիպում ԱՄՆ–ում

Մեյն նահանգում գտնվող Փորտլենդ քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող հենց այս կղզում, որը կոչվում է Լոնգ Այլանդ, այս ամառ անցավ իր տեսակի մեջ եզակի՝ հայ–ադրբեջանական ուսանողական առաջին հանդիպումը, որը կազմակերպել էր ԱՄՆ պետքարտուղարությունը։

Դժբախտաբար մասնակիցների մասին առայժմ ոչինչ չասել հնարավոր չէ, քանի որ ըստ պայմանավորվածության այն  պետք է անանուն մնա։ Սա ադրբեջանական կողմի պահանջն է, քանի որ ադրբեջանցի ուսանողները վախենում էին, որ դեմքով նկարների հրապարակումից հետո նրանց հայրենիքում կարող են դավաճան համարել։

Ընդհանուր առմամբ սեմինարը բաղկացած էր երկու մասինց։ Առաջին երկու օր վրաններում գիշերելն էր՝ միասին, կանոյե քշել, լեռներ, սարեր բարձրանալը։ Երկրորդը մասը նվիրված էր հենց քննարկումներին։

Պետք է նկատել, որ քննարկումները շատ լարված էին անցնում, թեև կազմակերպիչները մասնակիցների առաջ չէին դրել հակամարտությունը կարգավորելու ուղիներ ներկայացնել։ Ընդհակառակը, սա ավելի շուտ կարիքների ու ցանկությունների մասին էր։ Նույնիսկ այդ մասով էր եղան շատ հուզառատ ելույթներ։ Թերևս ինձ համար առաջին անգամ հնարավորություն էր տրված լսել իմ հասակակիցներին, որոնք ապրել են սահմանի այն կողմում։ Այդ թրեյնինգի ամբողջ հմայքը հենց իր փակ լինելու մեջ էր՝ այսինքն չկար մամուլ, հրապարակայնություն, նախապատրաստված ելույթներ, միջանցնքերում բաժանվող ագիտթերթիկներ։

Երբեմն կրքերը թույլացնելու համար, իսկ դրանք հասնում էին ընդհուպ մինչև արցունքների կամ սպառնալիքների, որ կլքեն կղզին, մոդերատորները ինչ–որ աշխույժ բան էին  կազմակերպում մթնոլորտը ցրելու համար։


Բնականաբար, հնարավորություն ստեղծվեց շփվել նաև տեղի բնակչության հետ։ Նրանք շատ բարեհամբյուր, համեստ մարդիկ էին, որ միտումնավոր ընտրել էին այս կղզին ապրելու համար՝ հեռու քաղաքային աղմուկից, նոր հազարամյակի վայրենություններից։ Ծրագրի մասնակիցներին տղաբնակներից կարելի էր ընդամենը մեկ բանով տարբերել՝ մենք եռակի անգամ ավելի շոր էինք կրում, քան նրանք։ Սովոր էին օվկիանոսի քամուն։

Կղզում կար ընդամենը մեկ խանութ, որտեղից երեկոների համար գնում էին ծխախոտը, գարեջուրը, գինին և չիփսերը։ Քոթեջում, որտեղ մնում էին, ինտերնետ չկար։ Գնում էին դպրոցի փակ, որտեղ կար անլար ինտերնետ, մի տեղից որսում էինք ու հերթով ստուգում նամակները...Մի խոսքով, ինչպես Կորուսյալները ֆիլմի մասնակիցները, մի խումբ կովկասցիների բերել թողել էին օվկիանոսի մեծ ալիքները մինչև մայրցամաքը, իր վրա վերցնող կղզու վրա, որտեղ մեկ շաբաթվա ընթացքում բորբոքված կրքերը պակաս հզորության չէին։ Այդքանով հանդերձ, թրեյնինգը հետաքրքիր, օգտակար ու շատ տեղեկատվական։ Կշարունակվի կամ կկրնվի արդյո՞ք այս ծրագիրը՝ կիմանանք շատ շուտով։

Posted by lragrox at 19:47:37 | Permanent Link | Comments (0) |
Comments
Write a comment