Լրագրողների համերաշխության օր
Պարզվում է սեպտեմբերի ութը լրագրողների համերաշխության օրն է: Այդ մասին հայտնեց Կապանի իմ գործընկերներից մեկը:
Ինչ ասեմ` եկեք ապրենք ու աշխատենք համերաշխ: Ինչպես ասում են` թեմաներ ու իրադարձություններ Աստված տվել, չի խնայել: Մեզ մնում է ընդամենը ցանկանալ աշխատել: Ու նաև օգտակար լինել ու փորձել փոխել մեզ շրջապատող աշխարհը:
Իհարկե, մեծ է գաղթակղությունը զբաղվել անորակ լրագրությամբ` արագ ու հեշտ գրվող, առանց անհրաժեշտ հետազոտության, առանց հետաքրքիր կառուցելու: Բայց դե` որ մի մասնագիտության մեջ դժվարություն չկա:
Այնպես, որ ի զեն` մեզ սպասում է բավականին հետաքրքիր լրագրային սեզոն: Եվ որ ամենակարևորն է` ես իմ բոլոր գործընկերներին մաղթում եմ մրցակցություն: Թող բոլոր Ձեր խմբագրություններում լինեն մարդիկ, որոնք Ձեզ պես ու Ձեզանից լավ կգրեն, որ Ձեզ արժանի մրցակիցը լինեն, որ նկատեն Ձեր թերությունները ու հաջող հոդվածներն ու ռեպորտաժները: Թող նրանք Ձեզ ստիպեն փնտրել նոր հերոսներ, նոր թեմաներ, նոր ոճ, նոր մտածողություն: Թող նրանք Ձեզ անհանգստացնեն, որ գիշերը արթնանաք ու մտնեք ինտերնետ, որ վազելով հասնեք խմբագրություն, որ վերջինը այնտեղից հեռանաք, որ գրելուց արդեն վայելեք Ձեր շարադրածը, որ հաջորդ օրը արձագանքներ ունենաք և այն կարճ ռեպլիկը այն մեկից, որին ևս մեկ անգամ ապացուցեիք` ԵՍ ԼՐԱԳՐՈՂ ԵՄ:
Լճացած ու խամրած օրերը թող դառնան պատմություն: Եթե չունեք այդպիսի գործընկեր` ստեղծեք Ձեզ համար մեկին, դրեք ավելի մեծ նպատակ, ընդգրկեք նոր ոլորտներ, Ձեր առաջ դրեք մարտահրավերներ....Լրագրությունն առաջին հերթին մեծ մարդասիրություն է ու մեծ աշխատասիրություն:
Եկել է քրտնելու ժամանակը: Նայիր շուրջդ....քանի մարդ պատրաստ է պատմելու իր պատմությունը, շրջիր քաղաքով` իրադարձությունների տեղատարափ է, հարցրու և կունենաս անսպասելի պատասխաններ:
Ես` յուրաքանչյուրիդ և բոլորիդ կողքին եմ` հասունացել է որակյալ լրագրության ժամանակը: Խելացի ու բարեխիղճ լրագրողը հազար չինովնիկ արժե: Ավելին էլ: Համաձայն եք....


Posted on Monday 10 September 2007 at 11:37 PM by Lragrox Lits
Ushacumov shnorhavorum em!
Es toxery ktpem u kpakcnem mer xmbagrutyunum... (Comment this)
(Comment this)
Posted on Tuesday 11 September 2007 at 11:26 AM by Լրագրող
N1–ին. շատ շնորհակալ եմ
N2–ին. շատ շոյված եմ
N3–ին. եթե մուսան կորցրել եք, գնացեք արձակուրդ, զբաղվեք սպորտով, գտեք նոր հոբբի, դիտեք լավ ֆիլմեր, այցելեք ձեր հին ու սիրելի ուսուցիչներին կամ դասախոսներին, գնացեք բնության գիրկ։ Կամ ամենահեշտը՝ ուսումնասիրեք և մի թեմա փնտրեք հեռավոր շրջաններում։ Մարզերում ապրող մարդիկ պարզ են, շիտակ, ռացիոնալ, մարդասեր։ Եթե դա էլ չօգնեց՝ փոխեք խմբագրությունը, բայց երբեք մի հրաժարվեք այս ոսկի մասնագիտությունից։
(Comment this)
(Comment this)
Posted on Friday 14 September 2007 at 02:19 AM by Լրագրող SLIMS
Խմբագրությունում փակցրեցի սա,
առաջին օրը բոլորը փորձում էին գուշակել` ով է "սրամտել", այդպես էլ չհիշեցին, անգամ նրանք ովքեր պետք ա գոնե հեղինակի ոճը հիշեին: Երկրորդ օրը-ամենահամառները պարզեցին, միակ մեկնաբանությունը-ոճը փոխվել ա:
Երրորդ օրը էդ թուղթը էլ չկար... մեր խմբագրությունում տնտեսուհիները ավելորդ թղթերը հավաքում, թափում են...
(Comment this)
(Comment this)
Posted on Friday 14 September 2007 at 07:53 PM by Lragrox
Մի անգամ Կենտրոն հեռուստատեսությամբ հարցում էին արել, վերջում էլ արդյունքները ներկայացրել էին Ռուբեն Հախվերդյանին։ Պետրոսը ասում է, մեր հեռուստադիտողների գրեթե հարյուր տոկոսը ժխտական է պատասխանել հարցին, կփոխեին իրենք Հախվերդյանին հինգ նորաթուխ աստղերի հետ։ ԵՎ պատկերացնում եք, նրանք ասել են ոչ։ Հախվերդյանի ռեակցիան էր՝ է, ինչ անեմ, պիտի ուրախանամ, թե տխրեմ։
Հիմա իմն է՝ է ինչ անեմ, որ չեն ճանաչել կամ ոճս ասում են, թե փոխվել է կամ որ հավաքարարը իր գործն է անում...ուրախանամ, թե տխրեմ։ Անկեղծ ասած անտարբեր եմ։ Ինձ համար միևնույն է կճանաչեն, կմոռանան, կհիշեն, կտարբերեն...ես իմ համար գրում եմ։ Հիմա կտպեք իմ գրածները ու դրանով ինչ կանեք ձեր գործն է։
Անանուն–111–ին
Ես ինձ համարում եմ պրոֆեսիոնալ, խելացի, գեղեցիկ, սեքսուալ, հզոր, թիկնեղ, ամուր, ուժեղ, շրջահայաց, հումորով, բարեխիղճ, մարդասեր, մարդամոտ, մարդկային, համամարդկային, ազգասեր, ազգընտիր, ազգածառա.......
Համարելն ու լինելը ուրիշ է։ Ես ինձ համարում եմ տիեզերագնաց, բայց արդյո՞ք տիեզերագնաց եմ։
Լրագրությունը սկսվում է ճիշտ հարց տալուց։ Վերաձևակերպվեք։
(Comment this)
Posted on Sunday 16 September 2007 at 02:25 AM by blansh
Ողջույն!!! Լուսավոր ու գեղեցիկ ձեւակերպված խոսքերիցդ հետո ուզում եմ հարցնել...
...Իսկ քեզ հետ եղել են մասնագիտական գործունեությանդ խոչընդոտելու դեպքեր? Ներիր, բայց մի տեսակ պալատական լրագրողի կեցվածք ունես կամ ունեիր Հ1-ի էկրանին (ասում եմ նման լրագրողները խնդիրներ հիմնականում չեն ունենում):
(Comment this)
Posted on Sunday 16 September 2007 at 11:01 AM by Lragrox
Պալատակա՞ն։ Ախր պետք է էդ պալատներում լինեիր, որ գոնե պալատական համարեին։ Ես ինձ երբեք պալատական չեմ համարել, որովհետև բացի հարցազրույցներից, երբևէ որևէ պաշտոնյայի հետ բացի հարցազրույցից որևէ կերպ չեմ առնչվել։ Ի դեպ, ի տարբերություն բազմաթիվ ընդդիմադիր համարում ունեցող լրագրողների, որոնք նախարարին կամ պատգամավորին կարող էին անգամ անունով դիմել, անձնական հարցեր դասավորել։ Երբեք չեմ արել։
Ինչ վերաբերում է խոչընդոտներին։ Իհարեկ եղել են, շատ, գրեթե ամեն օր։ Բայց դա ցանկացած լրագրողի աշխատանքային «մազոլներ»ն են։ Դրանից չես խուսափի։ Բայց ոչ էլ պետք է հետ կանգնես։
(Comment this)