Sunday, September 16, 2007

Գյումրեցի տաղանդավոր տականք նկարիչը

Կալիֆորնայի Լականադա քաղաքի Ստեֆընի ցուցասրահում կայացել է Գյումրեցի նկարիչ Վալմարի և նրա դստեր աշխատանքների ցուցադրությունը։

 Մշակութային իրադարձությունը սակայն փչացրել է հենց Վալմարը՝ իր ուղղակի լկտի պահվածքով։  Լրագրողներից մեկը փորձել է Վալմարի գործերի մասին հարցնել տեղացի նկարիչ Սամվել Հալաջյանին։ Այդ ժամանակ Վիլմարը միջամտել է և պնդել է, որ վերջինը հարցազրույց չտա։   


Երբ լրագրողն ասել է, որ իր գործն է ումից հարցազրույց վերցնել, այդ ժամանակ Վալմարը դիմել է անսպասելի քայլի. նա ուղղակի դուրս է վռնդել իր գործընկերոջը։

Երբ փորձել են հարցնել, թե ինչու այդ քայլին դիմեց, նկարիչն ասել է բառացիորեն հետևյալը.

–էդ ով է, որ իմ մասին կարծիք հայտնի։ Ով գիտի եկել էր մի բան գողանալու...

Ավելի ուշ, երբ լրագրողները փորձել են նրան հարցնել սեփական խնդիրների մասին, Վալմարը հայտարարել է.

–Ես Երևանում իմ անձնական ցուցասրահն ունեմ, ես ինչ պրոբլեմ ունեմ։

Ենթադրում եմ, որ Վալմարը գուցե անցյալում խնդիրներ է ունեցել նկարչի հետ։ Գուցե Սակայն դա դեռ չի նշանակում, որ պետք է հրապարակավ ստորացնի նրան։ Ի վերջո, ինչո՞վ է Վալմարը տարբերվում հաստագլուխ օլիգարխներից. ամենաթողությունն ու լկտիությունը արվեստագետի կեցվածք չեն։ ՈՒ մեկը չի եղել, որ ասի՝ այ լափառոշ բերան լեննագանծի (այո, սխալ չի գրված, որովհետև կան գյումրեցիներ և լեննագանծիներ), արվեստը համամարդկային է ու մարդկանց համար։ Եվ եթե դու ցուցադրվում ես, ապա չի նշանակում, որ դա քո անձնական օգտագործման օբյեկտն է, որ ում ուզենաս թողես, ում ուզենաս՝ վռնդես։

UPDATE!!! Ստորև պարբերությունն ավելացվում է ընթերողի պահանջով, որը տեղադրել էր Comment բաժնում։

«Ուզում եմ լրացնել Վալմարի մասին պատմությունների կեղտոտ շարքը։ Օրերս ԱՄՆ–ում հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ նրան հարց են տվել, թե քանի նկար է նախատեսել վաճառքի համար։ Ասել է՝ "Քրիստոսի մահվան թվով՝ 33"։ Ուրեմն վաստակավոր և ապաշնորհ նկարիչ, Քրիստոսի մահվան թիվը քո առևտրի համար հաջողություն բերող թիվ չպետք է լինի։ Քրիստոսը, ի տարբերություն քեզ, իր կյանքը վաճառքի համար չէր նախատեսել։ Միայն մեկը իրավունք Քրիստոսի տարիքի հետ առուծախ անել՝ դա Հուդան է։ Կուզեի Վալմար դու էլ կարդաս գրածս։ Քանի որ դու հպարտանում ես, որ հայ ազգ են ներկայացնում, իմացիր, որ հայ ազգը քեզնով չի հպարտանում, ինչպես չի հպարտացել ոչ մի առևտրականով։ Սիրելի Լրագրող, կարխում եմ սա մարդուն բնութագրող պակաս միջադեպ չէ, խնդրում եմ, որպես կարևոր, ավելացրու հիմնական տեքստին»

Posted by lragrox at 20:01:49 | Permanent Link | Comments (4) |
Comments
1 - et interviu vercnoxen ov e?

p.s. Հաղորդագրությունը խմբագրված է ժարգոնային արտահայտություն պարունակելու համար։ Խնդրում եմ ձեռնպահ մնալ ոչ հարիր բառապաշարից։
 (Comment this)

Written by: Anonymous at 2007/12/28 - 20:51:28
2 - Վալմարն ու լրագրողը
Posted on Sunday 16 September 2007 at 02:45 PM by Lragrox
Ինչ կապ ունի լրագրողը՞։ Նա ընդամենը իր աշխատանքն է փորձել կատարել։ Եթե մարդը չի կարողանում իրեն հասարակության մեջ պահել, ապա որևէ մեկը, բացի իրենից մեղավոր չէ...
 (Comment this)

Written by: Anonymous at 2007/12/28 - 20:51:50
3 - Valmar
Posted on Monday 17 September 2007 at 07:05 AM by Աշոտ
Վալմարի ոչ պարկեշտ պահվածքը նորություն չէ: Նրան իմացողները շատ նման բաներ կարող են պատմել: Համենայնդեպս մի պատմություն գիտեմ, թե, շատ շուտ, ինչ օյին է դրել ամերիկայում մեր դեսպանի գլխին, այնպես որ այդ լրագրողն ու նկարիչը Վալմարի համար "շատ փոքր են իր մոտ"
 (Comment this)

Written by: Anonymous at 2007/12/28 - 20:52:13
4 - Evs mek patmutiun
Posted on Monday 17 September 2007 at 09:49 PM by Anonymous
Uzum em lratsnel Valmari masin patmutiunneri kextot sharqe. Orers Miatsyal Nahangnerum herustahaxordumnerits meki jamanak, nran harts en tvel, te qani nkar e naxatesel vatsarqi hamar. Asel e, ,,Qristosi mahvan tvov-33 hat,,. Uremn vastakavor ev apashorh nkarich, Qristosi mahvan tive qo arevtri hamar hajoxutiun berox tiv cpetq e lini. Qristose, i tarberutiun qez, ir kyanqe vajarqi hamar cher naxatesel. Miayn meke iravunq uni Qristosi tariqi het arutsax anel, da Hudan e. Kuzei Valmar du el kardair grasts. Qani vor du hpartanum es, vor hay azges nerkayatsnum, imatsir vor hay azge qeznov chi hpartanum, inchpes chi hpartatsel och mi arevtrakanov. Sireli lragrox kartsum em, sa mardun bnutagrox pakas mijadep che, xndrum em, orpes karevor, avelatsru himnakan taxtin.
 (Comment this)

Written by: Anonymous at 2007/12/28 - 20:52:38
Write a comment