Emmy Awards 2007
Փոփկորն, գարեջուր, հեռուստամանյակների մի խումբ կիրակի ուշ երեկոն հաջորդ շաբաթվա դասերը պատրաստելու, քնելու կամ հանգստանալու փոխարեն իրականում դիտում էր Emmy Awards–ը՝ Օսկարի հեռուստատեսային տարբերակը։ ՈՒ գիտեք ի՞նչ. շատ էլ կարգին երեկո էր։
Ամենագլխավորը՝ The Sopranos սերիալը, որ հուլիսին ավարտվեց ստացամ Էմմի՝ լավագույն դրամա անվանակարգում։ Սա իսկական հաղթանակ էր։ Իսկական ճանաչում։ Էմմի տալիս են մի սերիալի, որն արդեն գոյություն չի։ Վերջին անգամ այսպիսի բան տեղի էր ունեցել 30 տարի առաջ։ Սոպրանսոների ամբողջ կազմը բարձրացավ բեմ ու ամբողջ դահլիճը նրանց հոտնկայս ողջունում էր։
Ի դեպ, դահլիճի մասին։ Այս անգամ բեմը տեղադրված էր ուղիղ մեջտեղում ու անվանակարգերը ներկայացնողները անընդհատ կատակում էին թիկունքով կանգնելու համար։ Հաղորդավարն էլ ոչ այն պիրուետ էր տալիս, ոչ այն հոլի պես ֆռում էր։ Weird and strange....
Ու ամենակարևորը՝ Ջուլիա Ռոբերտսին թոշակի ուղարկելուց հետո մեր սիրտն այժմ բաբախում է մեկ այլ գեղեցկուհու էկրանին նայելիս։ Կաթրին Հիգլ, որի ազգանունը անընդհատ խառնում էին՝ Հեյգըլ, թե Հիգըլ։ Նա վերջերս նկարահանվել է knocked up` Կարծես հայերեն թարգմանել են Մի քիչ հղի ֆիլմում։
Կաթրինը ստացավ լավագույն դերասանուհի երկրորդական պլանի համար անվանակարգը։ Պետք է նկատել, որ հենց այս անվանակարգում շատ ուժեղ մրցակցություն էր։ Մրցանակը ստանալիս աղջիկն ասաց, թե նույնիսկ մայրն ասում էր՝ թե կարևորը մասնակցությունն է, հույս չունենաս, որ կհաղթես, շնորհակալան խոսք մի պատրաստի, ուղղակի վայելիր երեկոն։ Ու պատկերացնում եք՝ հաղթեք։
Շատ ուրախ ենք Ջոն Ստյուարտի համար՝ լավագույն ժամանցային հաղորդման անվանակարգում հաղթելու համար։
Այս հաղորդմանը հումորով խոսում են այնպիսի լուրջ թեմաներին մասին, որ անգամ CNN իրեն չի կարող թույլ տալ։ Comedy Central–ով հեռարձկավող Daily Show with John Stuart հաղորդումը մեր ամենօրյա սնունդն է։
Կոնան Օ՛Բրայանի գրեթե համանման հաղորդումը հաղթեց լավագույն սցենարական խմբի աշխատանքի համար։ Նկարում մի քիչ վախենալու է, բայց որ գրիմով դուրս է գալիս, կարգին մարդկային տեսք ունի։
Շատ լավ հաղորդում է՝ Late Show with Conan O'Brien։ Ահավոր խելացի կատակներ, լավ հարցազրույցներ, անսպասելի անցումներ։ Մի խոսքով հալալա....
Հիմա, ամերիկյան հեռուստամանյակների խումբը, իմի բերելով 2006–ի հեռուսադրամաների քանակն ու որակը, տեսականին և բովանդակությունը, հայկական հեռուստաընկերություններին առաջարկում է գնել ու էն էլ ԱՆՄԻՋԱՊԵՍ...
1. The Sopranos *****
2. Grey's Anatomy *****
3. Heroes****
4. The House****
5. Ugly Betty****

