DVD Review: Big Story in a Small City
Քիչ առաջ դիտեցի Գոռ Կիրակոսյանի "Մեծ պատմություն փոքր քաղաքում" գեղարվեստական ֆիլմը DVD–ով։ Անկեղծ ասած շատ խնդացել եմ, որովհետև լավ հումար կար։
Սկզբում տպավորություն ես ստանում, որ դիտում ես Մեր Բակի հերթական սերիան։ Հրանտ Թոխատյանը իր մշտական բակում, իր հարևանների հետ զրուցում, խոսում է։ Երաժշտությունը, դինամիկան սկզբում շատ "բակային" էր։ Հետո՝ Հրանտի հերոսը զոհվում է։ Կարծում եմ ռեժիսորի կողմից միտումնավոր արված քայլ էր հենց նույն այդ զուգահեռներից խուսափելու համար։ Բայց այդ դեպքում հարց է առաջանում՝ իսկ պետք էր, որ հենց
Հրանտը լիներ։ Մանավանդ որ, ամբողջ ֆիլմում հորիզոնական դիրք ընդունած քնած էր։
Այդքանով հանդերձ, ֆիլմի, իմ կարծիքով ամենաուժեղ և հաջողված հատվածը դերասանների ընտրությունն է։ Ինչպես ամերիկացիներն են ասում Casting–ը շատ լավն էր՝ գլխավոր հերոսները երիտասարդներ էին, շատ էին նոր դեմքերը, հներն էլ էպիզոդիկ էին և տեղին։ Ի դեպ, դեռ հենց այստեղ երևում է Խորեն Լևոնյանի դերասանական տաղանդը։ Նա այս ֆիլմում նկարահանվել էր մինչև "Մի վախեցիր"–ը։ Համոզիչ ու թեթև է խաղում։ Մեկ էլ գլխավոր հերոսի քույրը։ Էլի նորեկ էր, բայց լավիկն էր՝ աշխատանքի իմաստով՝ առաջին հերթին։
Կարծում եմ թերի կողմերից էր սաունդտրեկը։ Արամ Ավագյանը շատ լավ երաժշտություն էր գրել, որը իմ տպավորությամբ մի քիչ շատ էր օգտագործված։ Չեմ ասում, որ ուրիշ երաժշտություն չկար, չէ՝ կար, բայց հիմնական "լեյտմոտիվը" շատ էր։ Ոչ կիրթ հայերենը անխնա օգտագործված էր, բայց, երևի պետք էր։ Էդ հարցում ով ինչ կարծիք ունի՝ ճիշտ է։
Ընդհանուր սցենարը ռիսկային էր, բայց ռեժիսորը հաջողությամբ կարողացել է իրավիճակների կատակերգության ժանրը կառուցել։ Օպերատորական աշխատանքը որակյալ էր։
Ողջունելի է, որ ֆիլմի պրիմիերայից մի քանի ամիս անց դուրս եկավ DVD–ն, որը քիչ թե շատ մոտենում է միջազգային չափանիշներին։ Այստեղ տեղադրված էին երկու՝ Գլենդելի և Երևանի հետցուցադրության առաջին արձագանքները, "ֆիլմ ֆիլմի մասինը"՝ այսինքն նկարահանումների մասին ռեպորտաժ, ու անգամ թրեյլերը՝ գովազդային տարբերակը։ Ի դեպ, հենց միայն դրանից երևում է, որ Գոռը ամերիկյան կինոկուլտուրայի մարդ է։ Թրեյլերի վերջին լուսագրերը տեսել ե՞ք...մնում էր վերջում ասեր՝ PG 13...:)
Մի խոսքով, վատ չէր։ Եթե հաշվի առնենք, որ երկար ընդմիջումից հետո օգտագործվել է Հայֆիլմի սրահները, որ ամերիկահայ երիտասարդը փորձում է ներմուծել ամերիկյան փորձ՝ օրինակ դերասաններին ստիպելով փորձ անել մինչև նկարահանումները, իսկ օպերատորին՝ նկարահանել ըստ ռասկադրովկով՝ այսինքն արդեն ծրագրավորված սցենարով։ Եթե նույնիսկ չպատկերացրեցիք դա ինչ է, DVD–ի վրա՝ ինչպես է ստեղծվել ֆիլմը, դերասաններից մեկը խոսում է հենց այդ մասին։ Իհարկե, կլինեն մարդիկ, որ կասեն՝ Գոռն ուր էր, որ մենք նույնը անում էին Հայֆիլմում։ Բայց խնդիրն այն է, որ հիմա չեն անում և արդեն քսան տարի է չեն անում։
Մնում է վերջում Բրավո ասել Կարո Կիրակոսյանին։ Նա ֆիլմի պրոդյուսերն է և Գոռի և նրա եղբոր՝ Միհրանի հայրիկը։ Հենց նրա անմիջական մասնակցությամբ Գոռն այսօր արդեն խոստումնալից ռեժիսոր է, իսկ Միհրանը՝ բարձրակարգ պարող։ Հա, նա հենց Մադոննայի հետ պարող հայտնի հայ տղան է՝ Կարոյի որդի Կիրակոսյան Միհրանը։
Ի դեպ, շատ շուտով կհրապարակվի Կարո Կիրակոսյանի հետ հարցազրույցը։ Նա պատմել է Գլենդելյան շոու–բիզնեսի ներքին խոհանոցի ու ամենակարևորը՝ "մենյույի գների" մասին։
Comment բաժնում առաջարկում եմ գրել Ձեր տպավորությունները ֆիլմից։ Ի դեպ, ֆիլմը Բեվերլի Հիլզ կինափառատոնին ստացել է "Լավագույն օտարկերկրյա ֆիլմ" մրցանակը։

