Friday, August 10, 2007

Իրարանցում ցեղասպանության գրքի շնորհանդեսին

Բավարար չէր, որ Մարգըրետ Աճեմյանի վրա հարձակվել էին Նյու–Յորքում իր գրքի շնորհանդեսին, հիմա էլ անհասկանալի իրարանցում եղավ Գլենդելում։ Գրողը եկել էր հայկական ամենահին գրատուն՝ "Ապրիլ" անունով, որտեղ պետք է ընթերցեր հատվածներ գրքից, ստորագրություններ տար և պատասխաներ հարցերին։

Սկզբում պատմեց իր մոր, ընտանիքի մասին, հետո հատվածներ կարդաց գրքից։ Սկսվեց հարց ու պատասխանը։ Հենց առաջին րոպեից փոքրիկ սրահի լսարանը բաժանված էր երկու հատվածի։ Չէի հասկանում ինչու՞, պարզ դարձավ ավելի ուշ։

Ամեն ինչ սկսեց մի մարդ, որն ասաց, թե իր կարծիքով հայերին սպանել են ոչ քրիստոնյա լինելու պատճառով։

ՄԱՐԴ  ԱՋ ՃԱՄԲԱՐԻՑ– Ես կկարծիմ որ, հայերուս ջարդել են ոչ մեր կրոնքի պատճառով։ Ատ ուներ քաղաքական նպատակ։

Մարգըրետ– անգլ.– Իմ մայրիկին և նրա ընտանիքին հետապնդել են հենց այդ պատճառով։ Այս գիրքը գեղարվեստական գործ լինելով հանդերձ պատմում է առանձին վերցրած մեկ ընտանիքի իրական պատմությունը։

ՄԱՐԴ ՁԱԽ ՃԱՄԲԱՐԻՑ– Ոչ, ցեղասպանության հիմքում ընկած էր մեր հավատը։ Մարգըրետ, մի լսեք նրանց, նրանք ներկայացնում են հայերի ամոթալի թրքամետ հատվածը։ Ինչու եք եկել այստեղ։

ԱՋԻՑ– Ինչու ամոթալի։ Չէ որ կան ընտանիքներ, որոնց թուրքերը փրկել են։ Իմ մեծ մամին ու պապին թուրքերն են փրկել։

ՁԱԽԻՑ–Դե գնացեք թուրքերին դա պատմեք։ Մենք այստեղ Ձեզ համար չենք հավաքվել։

ԱՋԻՑ– Մենք գտնվում ենք ազատ երկրում, ինչ կուզիմ, կխոսիմ։

ՁԱԽԻՑ–Լռիր, սա թուրքական սաբոտաժ է։

Մարգըրետ–Եկեք գրքից խոսենք։

ԱՋԻՑ– Ինչ է լինում գրքի վերջում։

ՁԱԽԻՑ– Հա, իսկապես, բա չասացիք գրքի վերջի մասին։

Մարգըրետ– Գիրքը, որ կարդաք՝ կիմանաք։

Մեջտեղից– Է, մամեդ փրկվում է ջարդի՞ց...

Մարգըրետ–Եթե ծնվել եմ երկրորդ աշխարհամարտից հետո, ինչ եք կարծո՞ւմ....

Posted by lragrox at 20:21:37 | Permanent Link | Comments (0) |
Comments
Write a comment