Sunday, August 12, 2007

Հարց ու պատասխան Գլենդելի մասին

Այսպիսով իմ ուղևորությունը Կալիֆորնիա ավարտվեց։ Այս պահին դժվար է մեկ բառով նկարագրել կամ ամփոփել վերջին երկու ամիսները։ Մի բան պարզ է՝ ես հեռացա Գլենդելից իմ հետ տանելով իսկապես շատ վառ տպավորություններ, նոր ընկերներ, ու ընկերներ՝ բառի բուն իմաստով, և մեծ ու ահնհասկանալի կարոտ։

Ոսկե նահանգի հայկական քաղաքը հակասական էր ու վառ, զվարթ էր ու թախծոտ, վտանգավոր, բայց՝ խենթ։ Առայժմ չեմ կողմնորոշվում ինչի մասին գրել ու ինչ հերթականությամբ։ Այդ պատճառով առաջարկում եմ հետևյալը։ Հարգելի իմ բլոգի ընթերցող, առաջարկում եմ ՔԵԶ որոշել, թե ինչ ես ցանկանում իմանալ Կալիֆորնիայից, Լոս Անջելեսից, Գլենդելից։ Գուցե իմ ու քո հետաքրքրությունները տարբերվում են։ Այդ պատճառով դու ինքդ հարցրու այն մասին, ինչը քեզ հետաքրքրում է այդ նահանգից ու այնտեղ ապրող մարդկանցից։ Խոստանում եմ օպերատիվ պատասխանել։

Posted by lragrox at 20:22:41 | Permanent Link | Comments (0) |
Comments
Write a comment