Happy Birthday to me...
Արդեն խմած...թախծոտ, ուրախ, կարոտած ու ընկերների հետ....iPod–ը հետս, Ford–իս մեջ, ձմեռվա մեջ, քամու երակները պատռելով, տիեզերքը փնտրելով ....ինչ–որ մեկի հետ, ինչ–որ տեղ ես ապրում եմ իմ ծնունդը...
Բջջայինս ճղում է, անընդհատ Messages....ամեն մեկը մի բան է գրում՝ ավելի երկար, ոնց–որ թե օրիգինալ...բայց դե ում են պետք է ուրվականների հաղորդագրությունները...հենց իրենց երևի...
Արևածագն ավելի կարևոր է, ուրվականներ՝ հեռացեք, թողեք ապրեմ, գնում եմ բառ՝ տրամվայով....
Շարունակելի...եթե ուժ ունենամ, կամ խելք
12 Ժամ անց
Նախ՝ նախաբանը գրել եմ հունվարի 24-ի լույս 25-ի գիշերը...Մեր հարևանությամբ մի հատ բար կա, այնտեղ գնացի, խմեցի ու տեղում էլ գրեցի։ Ի դեպ, այս տարվա լրագրողական պաշտոնական խմիչքն է՝ Red Bull Vodka։ Ուրեմն, վերցնում եք սովորական Ռեդ Բուլը՝ 50 գրամ, խառնում 75 գրամ օղիով և խմում սառույցով։ Անմահական է։
Լավ, քանի որ անվանակարգերից խոսք գնաց ապա, հրապարակեմ ցուցակը։
Այս տարի ես լսում եմ ու դեռ կլսեմ ու նաև ձեզ եմ խորհուրդ տալիս լսել.
Maroon 5 (օրը մի քանի անգամ)
Fall Out Boy
Collective Soul
Amy Winehouse (հանգստյան օրերին և սեքսի ժամանակ)
Red Jump Suit
The Last Goodnight (Pictures of you երգը սպանում է)
Rooney
Leny Kravitz
Linkin Park (նոր ալբոմը)
Corey Taylor
Հայերից, սրտի մեծ կսկիծով, բայց արդեն զզված հրաժեշտ եմ տվել Հայկոյին։ Հիմա լսում եմ Նառա և Արամե։ Եթե ունեք ավելի լավ առաջարակներ՝ համեցեք։
Սերիալների տասնյակը մի քիչ փոխվել է։ HBՕ–ն հաղթեց ABC-ին։ Եվ այսպես, եթե հնարավորություն ունենաք դիտեք
Entourage
Deadwood
One Tree Hill
Grey's Anatomy
Friday Night Lights
The Tudors
Dexter
Gossip Girl
Riches
Dirt
Կինոներից կարող եմ ընդամենը թվարկել թե ինչ եմ պատրաստվում դիտել
Juno
No country for old men
There will be blood
Elizabeth. Golden Age
Բոբ Դիլանի մասին ֆիլմը, անունը չեմ հիշում։
Իսկ հիմա ծնունդիս մասին։ Գլխավոր իրադարձությունն իհարկե իմ ամենամոտ ընկերոջս՝ Արամի ժամանումն էր Վաշինգտոնից։ Էդ առիթով շատ խմվեց ու «ուրախացվեց»։ Ծնունդը մեկնարկեց ուրբաթ երեկոյից մինչև կիրակի հետկեսօր, երբ Արամը նստեց օդանավ։
Գլխավոր երեկոյին հատուկ «համերգով» բոլորին զարմացրեց և հատկապես Արամին իմ հարևան Քեյսին՝ էնքան էր խմել, որ գոռալով Ջոնի Քեշ էր երգում, հետո ուզում էր ըմբշամարտի մրցույթ անցկացնել, հետո՝ իր պատրաստած ու դեռ անպատրաստի գարեջուրն էր բոլորին հյուրասիրում։ Դրան գումարած հաճախակի փսխելն ու մարիխուանան....մի խոսքով, հաջորդ օրը Քեյսին արթնացավ ամբողջ դեմքը կարմիր։ Պնդում էր, որ թանից է՝ ասում է շատ խիտ էր, օրգանիզմը սովոր չէր, դրա համար ալերգիա էր տվել...
Եվ ամենակարևորը՝ ես որքան էլ իմ երևանյան ընկերներին բացատրեմ ժամային տարբերությունը, միևնույն է՝ նրանք զանգում են երբ իրենց հարմար է։ Արդյունքում, ես այս ուիկ–էնդին քնեցի ընդամենը 2-3 ժամ, որովհետև հենց «աչքս կպնում էր»....էլի զանգ։ Ես չգիտեի, որ էդքան մարդ կարող է ցանկանա իմ ծնունդը շնորհավորել։
Հա, ի դեպ, 30 տարեկան դարձա։ Էդ առիթով շնորհավորանքները մի տեսակ ցավակցություն էին հիշեցնում։ Անընդհատ հարցնում էի՝ լավ ե՞ս, շատ ես տխո՞ւր...Ախր, անկեղծ ասած, չեմ էլ մտածել այդ ուղղությամբ, հետո՝ 30—ը ինչի արդեն ծերության նշան է՞...Ինձ թվում է, որ տղամարդը տարիքի մասին պետք է մտածի միայն այն ժամանակ, երբ այլևս Վիագրան չի օգնում։ Մինչև այդ՝ այն տարիքի ես, ինչ զգում ես,– պնդում է ժողովրդական ասացվածքը։
Այսքանը։ Մեզ մոտ խորը ձմեռ է։ Անընդատ ձյունում է, ամենուր սպիտակ է։ Red Bull Vodka–ն շատ պահանջված է այս օրերին...


Եթե այս ամենը ճշգրտությամբ կատարեցիր ուրեմն դու դեռ խմած չես, իսկ եթե խմած չես կարող ես թուղթ ու գրիչ վերցնել ու հերթական հոդվածը գրել մեզ համար: Միշտ հետաքրքրությամբ հետևում եմ բլոգ գրառումներիդ յուրաքանչյուր թարմացմանը:
Բարեկամ, եթե հոդվածն էլ գրեցիր վերջացար ու դեռ հարևան Քեյթին կողքդ է, մի հապաղի՛ր. your chance te dance. Եվս մեկ անգամ շնորհավորում եմ, ամենալավը քեզ ու ստեղծագործական անսպառ հաջողություններ: (Comment this)
1. Լավ Էլի` http://www.lavelimusic.com
2. Անուշ և Ինգա Արշակյաններ` http://profile.myspace.com/index.cfm?fuseaction=user.viewprofile&friendID=232334401 (They have an official website, but can't remember the url:-()
3. Գոռ Մխիթարյան` http://www.gormusic.com
4. Bambir` http://www.myspace.com/bambir
Դուր գա, էլի կասեմ:-) (Comment this)