Կացնային, տափակ, անհետաքրքիր հեռուստաքարոզարշավ
Արդեն ոչ թե տեսություն է, այլ աքսիոմա, որ ապացույցի կարիք չկա, որովհետև բոլորն էլ համաձայն են. ՀՀ նախագահ–2008–ի հեռուստաքարոզարշավը ուղղակի ձանձրալի է։ Նախ, կարող է որևէ մեկը պատասխանել, թե երբ է որոշվել լրատվական ծրագրերի այդ ֆորմատը՝ ամեն օր թեկնածուների մասին բյուլետեններ թողարկել։ Ախր դրանք ոչ ոք չի նայում բացի թեկնածուներից ու դիտորդներից։ Լրագրողները հոգնում են, սպառվում և կրկնում ոչ միայն նույն մտքերը, այլև copy-paste անում նախադասությունները։
Հենց այս օրերին ԱՄՆ–ում էլ են նախագահական ընտրություններ։ Ես այսքան ժամանակ չտեսա, որ էդքան ինտենսիվորեն լուսաբանեն թեկնածուներին։ Ընդհակառակը, խոսում են միայն արդյունքներից՝ օրինակ Ֆլորիդայում կայացած վերջին պրայմերի ընտրություններից։
Հասկացանք, որ կա վճարովի ու անվճար եթեր, շատ լավ է, որ կա՝ թող թեկնածուները իրենց ներկայացնեն, իրենց ծրագրերն ու թիմերը։ Բայց ինչու են նույն բանը՝ ավելի վատ փորձում անել լրատվական ծրագրերը։ Նախ, ընտրություններով այս երկիրը չի ապրում։ Ձմեռ է, ցուրտ է՝ մարդիկ հազիվ են հասցնում էլեկտրաէներգիայի ու գազի փողը վճարել։ Երկրորդը՝ ամեն օր այդքան տեղ հատկացնելով ընտրություններին՝ դու հոգնեցնում ես լսարանին։ Արդյունքում ոչ քո արածն է գնահատվում, հետն էլ հեռուստադիտող ես կորցնում։
Վաղուց ժամանակն է, որ նախընտրական ժամանակ լրատվական ծրագրերը անցնեն ավելի լուրջ գործի՝ այն է ծառայեն ժողովրդին, օգնեն քաղաքացուն, որ կատարի ճիշտ ընտրություն։ Դրա համար անհրաժեշտ են շատ հարցազրույցներ, թե որ թեկնածուն ինչ է առաջարկում, ումն է ավելի լավը կամ վատը, ով ինչպիսի սխալներ է գործել նախկինում։ Մի խոսքով....
Հ.Գ. Իրականում հոդվածն ավելի երկար էր, բայց չգիտես ինչու ջնջվել էր։ Նորից գրելու հավես չկա:)

