Ընկերովի մահը՝ հարսանիք է՝ էշություն, իսկ ընկերովի դժբախտությունն ինչ է
Այս օրերին բոլոր հայերը իրարից ճշտում են, թե ով որքանով է ազդված վերջին իրադարձություններից, ով ի՞նչ է զգում այս առիթով ու ամենակարևորը՝ ով ինչպիսի առոգանությամբ ու շեշտադրությամբ կասի՝ ինչ է լինելու սրա վերջը։ Ու մարդիկ ոչ թե կիսվում էին լուրերով, այլ տպավորություններով։
Առաջին մի քանի ժամն ու մի քանի օրը դեռ տանելի էր։ Հիմա արդեն ձանձրալի է դառնում։ Զանգվածային պսիխոզը կարծես ինտերնետով ու շնչառությամբ արագ տարածվում է։ Իմ վաշինգտոնյան ընկերն ամեն օր Youtube—ի վիդեոյի լինկ է ուղարկում՝ էլ. նամակի վերնագիրն էլ դնելով՝ «Եվս մեկ ապացույց, որ ոստիկանությունը կրակել է», «Տես ինչպիսի դաժանություն էր տիրում»...
Ես արդեն հոգնել եմ պատասխանել իմ ամերիկացի ընկերների ու դասախոսների նույն հարցերին՝ ինչպես ես, հո վատ չես զգում, եթե ցանկանաս խոսել, ապա ասա, չամաչես, մտածում ես ԱՄՆ–ում մնալու մասին, իսկ գուցե մնաս.....
Բոլորը ազդված են։ Բոլորը ցավում են։ Իսկ ես՝ ոչ։ Քարացել է մի տեսակ սիրտս։ Չեմ էլ հետաքրքրվում արդեն լուրերով։ Չեմ էլ մտնում էդ լևոնական «ընդհատակյա» սայթերն ու թերթերը....ու գիտեք ինչո՞ւ. որովհետև հասկացել եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ մարտի 1–ին, էլի է լինելու, էլի են կեղծելու, էլի է ընդդիմությունը դուրս գալու փողոցներ։ Հասկացել եմ, որ մեր երկրի ընթացքն ու ճակատագիրն է այդպես լինելու՝ մենք ունենալու ենք կիսաֆեոդալական երկիր, դաժան ղեկավարներով, ապուշ հարուստներով, տգետ պատգամավորներով ու վաճառված ընդդիմադիրներով։ Ու ոչ ոք այս ընթացքը չի կարող փոխել։ Ու սենց էլ երևի մի 100 տարի կգնա։ Ու դրա համար որոշել եմ ուղղակի ապրել։ Ապրել իմ ամերիկյան հոգսերով, ծրագրերով։ Իսկ Հայաստանի մասին՝ դեռ 100 տարի կա, կհասցնեմ մտածել...


Մենք էլ ենք ցնցված,ես էս ութ օր է հիվանդ եմ. այդ հոգեկան ապրումներից, այդ «բարեգութ» սպանություններից, «եղբակրասեր» դաժանությունը ճնշում է։ Մանավանդ Հայրենիքից դուրս ՝ այդ ամենը ահռելիանում է…
Ընկերս քեզ և մեզ համբերություն…
Հիշենք, որ մենք մեր միսիան ունենք ՝ պայքարելու աշխարհի դեմ, արևի տակ մեր տեղը պահելու համար…
Բարո՜վ մնաս ու հաջողություն քեզ, որպեսզի քո տաղանդը դնես ի նպաստ Հայրենիքի ու հայության (Comment this)