Ներսիկ Իսպիրյանին ուղղաթիռով եկել էին ձերբակալելու
Սա համարյա անեկդոտ է, բայց չափազանց իրական պատմություն է։ Ռաբիզ երգիչ Ներսիկ Իսպիրյանը, որը արդեն երկար տարիներ ապրում է Գլենդելում, որոշում է նոր տեսահոլովակ նկարահանել։ Ռեժիսորը որոշում է, որ Ներսիկը պետք է տեսահոլովակում լինի ազատամարտիկ՝ պատերազմելիս (հավանաբար երգը հայրենասիրական է լինում):
Որպես, պատերազի բնական միջավայր, նկարահանող խումբը ընտրում է Գլենելի քաղաքային պուրակը։ Նկարահանումները մի քանի ժամ է, որ սկսվել էին, որ երբ երկու ուղղաթիռ սկսում է պտտվել նկարահանող խմբի գլխավերևում, իսկ քիչ անց հայտնվում են Գլենդելի ոստիկանության հատուկ ստորաբաժանումը՝ S.W.A.T. թիմը։
Պարզվում է այցելուներից մեկը նկատել է զինված ինչ–որ մարդու, որը ծառերի արանքում քայլում է ու հրացանը ձեռքին մարդ է փնտրում։ Մի հոգի էլ նկարում է այդ ամենը։ S.W.A.T. թիմին բացատրություն տալուց հետո նկարահանող խմբին ազատ են արձակում, բայց արգելելով շարունակել նկարահանումները։ Բնականաբար՝ խումբը պուրակում նկարահանելու թույլտվություն չի ունեցել։



Նա բոկա կամ ուզբեկը չի։
Արեք հարգենք մեր հայրենասիրական երգիերի հայտնի կատարողին։
Շնորհակալություն (Comment this)