EXLUSIVE: Լսումներ ԱՄՆ–ի ներկայացուցիչների պալատում
Ապրիլի 17–ին ԱՄՆ–ի ներկայացուցիչների պալատի Հելսինկիի հանձնաժողովը հատուկ լսումներ է անցկացնելու Հայաստանի առիթով։ Վաշինգտոնի ժամանակով կեսօրից հետո ապրիլի 17–ին ժամը 2–ին Ռեյբորն մասնաշենքում տեղի ունեցող քննարկման վերնագիրն է «Հայաստանը Ընտրություններից հետո»։ Ներկայացուցիչների պալատի կայքում ասված է.
«Փետրվարի 19–ի նախագահի ընտրությունից հետո Հայաստանը բախվել է վերջին տասնամյակի ամենալուրջ քաղաքական ճգնաժամին։ Մարտի մեկին իշխանությունների և ընդդիմության համախոհների բախման արդյունքում մահացել է առնվազն ութ մարդ և հայտարարվել է արտակարգ դրություն, ինչի հետևանքով լրջորեն վնասվել է երկրի վարկը։ Չնայած վարչապետ Սերժ Սարգսյանը ընտրվել է նախագահ, ընդդիմության որոշ առաջնորդներ հրաժարվում են ընդունել ընտրությունների արդյունքը և կառավարություն–ընդդիմություն հարաբերությունները շարունակում են լարված մնալ։ Արտակարգ դրությունը վերացվել է, բայց ազատությունների սահմանափակումները դեռ ուժի մեջ են։
Լսումների ընթացքում ուշադրություն կդարձվի այդ զարգացումների հետևանքների ազդեցությունը Հայաստանի և ԱՄՆ–ի վրա, և հատկապես կխոսվի ԵԱՀԿ Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացի և Հայաստանի Հազարամյակի մարտահրավերներ ծրագրի մասնակցության մասին»։
Որպես զեկուցողներ հանդես կգան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան, ՀՀ նախագահի օգնական Վիգեն Սարգսյանը և ՀՀ Առաջին նախագահի խոսնակ Արման Գրիգորյանը։
Կարծում եմ, որ սա շատ անցանկալի և վտանգավոր լսումներ են։ Տեսնենք, թե ինչով կավարտվի։ Առայժմ՝ առանց մեկնաբանությունների։