Լուրեր երկրային ու երկնային
Ուրեմն սկզբից։
Դե, բարև իմ շատ սիրելի, հավատարիմ ու վիճակագրության համաձայն՝ 70-80 ընթերցող։ Վերջին գրառումս չհաշված, երկար ժամանակ է ոչինչ չէի գրել։ Ու ոչ այն պատճառով, որ չկար գրելու, այլ ընդհակառակը՝ կյանքը խիստ հագեցած էր ու բլոգելու ժամանակ չկար։ Հիմա, խտությունը թուլանում է, շունչ առնելու ժամանակ կա։
Այս տեքստը հասկանալու համար, մինչև ընթերցելը, արեք այն, ինչ հիմա ես եմ անում, որպեսզի հետո իրար հնարավոր լինի հասկանալ։ Ուրեմն, ծխում եք մի քիչ մարիխուանա, լցնում ենք սպիտակ շարդոնեն(իմ գինի ավստրալիայից է, ձերը կարող է ֆրանսիական, վրացական լինել, կամ Վերնաշեն՝ թեկուզ Մարտունու արտադրության), վառում եք American Spirit 100-անոց non-addictive ծխախոտը (տուփն արժե վեց դոլար, դրա փոխարեն կարգին բան ծխեք), հարմարավետ տեղավորում եք ձեր լապտոտը ու....roll down...իջեք հաջորդ պարագրաֆին...։
Համակարգչի մասին խոսք գնաց։ Դեռ առաջին օրվանից, ինչ եկել եմ Ամերիկա, գրեթե երկու տարի մտածում էի՝ երանի էն օրը, որ պետք է նոր լապտոպս գնեմ։ Դե ես արդեն Toshiba–ս ունեի, բայց մտածում էի ավելի հզորը գնելու մասին։ Մոտ երկու տարի շուկան ու առաջարկներն ուսումնասիրելուց հետո ես գնցի ԱՅՆ՝ MacBook Pro՝ Machintosh ընկերության, ահավոր լավ, կարգին թանկ, գժժանոց համակարգիչ է։ Once you go Mac, you never go back!!!!!,– պնդում է հայտնի ասացվածքը։
Ուսման մասին՝ ստացել եմ բոլոր հնարավոր դիպլոմները, կոչումները, արտոնագրերը, ինչ հնարավոր էր, այդ առիթով խմել եմ բոլոր հնարավոր տեկիլաները ու հիմա արդեն պերմանենտ հարբուխի մեջ եմ...Մի բան միայն նկատեցի՝ այստեղ ավարտելիս, մարդիկ իսկապես իրար շնորհավորում են։ Ու գիտեք ինչո՞ւ, որովհետև գիտեն կրթության արժեքն ու գինը, բառի բուն և փոխաբերական իմաստով։ Շնորհավորում են՝ որովհետև դա իսկապես ծանր աշխատանք է, որովհետև զուգահեռ աշխատել են, շատ–շատ փող, ժամանակ, նյարդեր են ներդրել. կրթությունը խիզախություն է պահանջում, դա լրացնելու բացը՝ իմաստնություն։ Հենց դրա համար են շնորհավում՝ քո գիտակից ընտրության ու դրա հետ ապրելու ու ավարտելու քաջության...
Հայաստանի մասին՝ հայաստանյան լուրերը ինձ նարկոման են դարձնում։ Ես դրանք կարդում եմ միայն այն ժամանակ, երբ ուռած եմ։ Հիմա արդեն մտածում եմ՝ գուցե օրաթերթերից անցնեմ շաբաթաթերթերի, գուցե էդ ժամանակ քիչ կուռռե՞մ։ Մի խոսքով, հայրենիքից ստացվող լուրերը ուղղակի զվարճալի են թյուրիմացության աստիճան։ ԼՏՊ—ի ֆետիշը, պարտիզանական հասարակությունը, սիկտիրչի կառավարությունը և ընդհանուր առմամբ տրագիկոմեդիա հիշեցնող ու առանց դադարի ու մեկ արարով շարունակվող հայաստանյան կյանքը առավել քան երբևէ գրավիչ է արտերկրում երկու տարի սովորած ուսանողին վերադառնալու համար։ Ոիժեղ ստիմուլ։ Կարոտս հիմա եմ զգում։ Իմ ընկերներից մեկը, որին այնքան շատ եմ մեջբերում, որ արդեն գրեթե դասական է դարձել, այս առիթով հեռախոսազրույցի ժամանակ նկատեց.«Գուցե սա ժողովրդավարության տեսանկյունից բութ երկիր է, բայց այստեղ ամենալավ զվարճանալու վայրն է»։
Երկար մտածելուց հետո ես մեր կառավարությանը երկու երաշխավորագիր ունեմ։
ԱՌԱՋԻՆ. Ամերիկայում հրատարակվում է ուղեցույցեր մի սերիա՝ ասենք Apple համակարգիչ օգտվողների համար, սկսնակ ճանապարհորդողների կամ խոհարարների։ Գրքերը կոչվում են "Mac for dummies", "Adobe for Dummies", "Marriage for Dummies"...Dummies–ը հենց ապրանքանիշն է, թարգմանաբար նշանակում է բութ կամ դեբիլ, բայց մի տեսակ փաղաքշական իմաստով։ Ես մտածեցի, որ օրինակ Մուկին կարելի է նվիրել "Presidency for Dummies" Գիրքը, Տ. Սարգսյանին "Government for Dummies", Ազատիչին "Democracy for Dummies", Աղվան Հովսեփյանին "Justice for Dummies"....Արթուր Բաղդասարյանին "Ass-kissing for Dummies"....Հիշեցրի, հիմարիկ,–ավելի ճշգրիտ թարգմանությունը։
Երկրորդ՝ Ես վերջերս մի հատ ֆիլմ եմ նայել, որ շատ հիշեցնում է էսօրվա Հայաստանը։ Ֆիլմը կոչվում է Idiocracy (Հիմարապետություն)։ Ժանրով ֆանտաստիկ է, բովանդակությամբ՝ խիստ արդիական։ Այն մասին է, որ հերոսը իրեն հայտնաբերում է 30 տարի անց ու պարզվում է, որ բոլորը այնքան են բթացել, որ ամեն ինչ ոտքից վայր հակառակն է։ Խորհուրդ եմ տալիս անպայման նայել, հատկապես դատավարության հատվածը։
This is pretty much it. My next installation to the blog will be next week. I'll keep you very much posted about what's going on in my head, around me and across the world. TTYL (talk to you later)
xoxo
L.

